Posted in մայրենի 6-1

Մայրենի

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
  2. ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:
  3. Այդ ոսկեգեղմ անտառները սփռված էին սարերի վրա։ Անտառներում լսվում էին խուլ ու անդուլ շառաչ, որ երբեմն ուժեղանում էր, երբեմ ՝ բարականում ։

բ) Կա՞ հակասություն պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ

__Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

2. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Շառաչ-նույն

Ոսգեղմ-Ոսկեգույն գեղմ

Անդուլ-դադար չունեցող

Posted in մայրենի 6-1

Մայրենի

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
կեղտ-աղտ
խիղճ-գութ
ավար-թալան
թախիծ-մորմոք
կարծիք-տեսակետ
հայրենիք-օրրան

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:
ձու-հավկիթ
նեցուկ-հենարան
ճաճանչ-ճառագայթ
թարթիչ-արտևանունք
աշտանակ-ճրագակալ
անդունդ-վիհ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

երկյուղ-ահ
գինարբուք-խրախճանք
գուրգուրանք-գորով
տաղտուկ-ձանձրություն
խուճապ-տագնապ
արգելք-խոչընդոտ

Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե                                 

վայրկյան                                  որսալ                                

շեկլիկ                                       հերակալ                                

ձուկ                                           ուղտ                                  

խաղալ                                      չափում                               

ինձ նկարել

Բնանկար

Վարկյանաչափ

Շիկահելր

Ձկնորս

Խաղաթուղթ

Ընձուղտ

2. Ձյուն                                      պատճառ                       

մուկ                                           ոսկոր                            

այտ                                            դեղ                                 

միշտ                                          կսկծալ                         

դառը                                           դալար                          

սկիզբ ծաղիկ

Ձնծաղիկ

Մկնդեղ

Այտոսկր

Մշտադալար

Դառնակսկից

Սզբնապատճար

3.Երես                                         մորուք                                   

հոգի                                            հանդես                                   

քնար                                           պաշտել                                 

շեկ                                               հավ                                         

զորք                                             հմայել                                     

լայնություն արձակել

երեսպաշտ
հոգեհմա
լայնարձակ
քնարահավ
շիկամորուք
զորահանդես

4.Արդար                                       բույլ                                        

սիրտ                                            տունկ                                       

աստղ                                            բեռ                                          

որթ                                               բաց                                          

ուղի                                            հանել

պատ դատ

արդարադատ
սրտաբաց
աստղաբույլ
որթատունկ
պատուհան
ուղեբեռ



5.Ծաղիկ                                       խմոր                                         

ասեղ                                             գորգ                                           

թթու                                             ճառ                                            

ուղի                                             պատել                                        

բաժակ բույլ

պարիսպ տերև

պարսպապատ
թթխմոր
աստղաբույլ

Ծաղկատևրև

Ուղեգորգ

Բաժակաճառ

Posted in մայրենի 6-1

Մայրենի

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կպչել
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել-մրոտել
պատռել-պատռտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրատել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել-պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրեցնել
կատաղել-կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել-աշակերտին
հանդիպել-ընկերոջը
զգուշանալ-գողերից
կարոտել-տատիկին
զրկվել-համակարգչից
ուշանալ-դպրոցից
դիմել-ուսուցչին
խուսափել-կռվից

Posted in մայրենի 6-1

Մայրենի

2. Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինվածէր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Հատվածում ընդգծիր ածանցավոր բառերը:
3.Համաձա՞յն ես այս մտքին` Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա: Հիմնավորիր պատասխանդ: չէ: Քանի որ ոչ բոլոր մարդիկ չար էն:

Posted in մայրենի 6-1

Հովանես Թումանյանի ինքնակեսագրություն

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:


2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։


3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Իմ հայրիկիս անունը Արտակ է, իսկ մայրիկինս՝ Արևվիկ։Հայրիկս աշխատում է տնօրեն, իսկ մայրիկս բժիշկուհի։ Ես ծնվել եմ 2011 Հունվարի 1, Երևան քաղաքում : Հետո երբ ես մեկու կես տարեկան էի ծնվեց եղբայրս:Եղբորս անունը Արամ է։Մենք միշտ միասին խաղում էինք, հետո մենք գնացինք մանկապարտեզ։ հիմա մենք սովորում էնք նույն դպրոցում ու լավ ընկերները էնք:

4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:

Posted in Հայոց լեզու, մայրենի 6-1

Մայրենի

1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ երեսն է սև, չուզողի երկուսը :
Հազար չափիր, մեկ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մեկ:
Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր հարյուր բարեկամ:
Տաս մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
Մեկ խելքը լավ է, երկուսն` ավելի լավ։
Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար ու մեկ :

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69-վաթսունինը, 1988=հազար ինը հարյուր ութսունութ, 357=երեք հարյուր հիսունյոթ, 2968-երկու հազար ինը հարյուր վաթսունութ, 99 իննսունինը, 3-րդ=երրորդ, 10-րդ-տասներորդ:
բ. I=առաջին,II=երկրորդ,III=երրորդ,IV=չորրորդ,V=հինգերորդ,VI=վեցերորդ,VII=յոթերորդ,VIII ութերորդ,IX իներորդ,X տասներորդ:

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ=մեկական=առաջին, չորս=չորսական=չորրորդ, հինգ=հնգական=հինգերորդ, ութ=ութական=ութերորդ, ինը=իննական=իններորդ, տասը=տասական =տասներորդ, տասնինը=տանինական=տասիններորդ:
4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:

ՍԺԲ,ՍԺԱ,ՌՋՀԹ,ՌՋԾԱ,ՌՋՁ

Posted in մայրենի 6-1

Արծախյան նախագիծ

Տեքստը դարձնել գրական հայերեն:

Պլըպուղուն աչքը էնա ինում Մելիք-Շահնազարեն ղզղանեն:Մին գիրագի օր ծեն ա տամ, ղզղանը յոր օնում, վար մեչին փլավ իփի :Պիրում ա էրկու օր պահում, մին կուճուր ղզղան էլ մեչին տինում, տանում տամ Մելիք- Շահնազարեն: Սա հրցնում ա,թա, էս կուճուրը հինչա, Պուղին ասում ա, վար պա ասել չըս, ղզղզանը ծնալա: Մելիքը սուս ա անում, ճոխտ ղզղանը յոր օնում: Մին շեբթան ետը համին ղզղանը նորից ա օզում: Մելիքը մտածումա, վար տա, բալի նորից ա ծնում, ղզղանը տամա Պուղուն:Մին ամիս անց ա կենում, Պուղին ղզղանը պիրում չի: Մելիքը ղզղանը ետա օզում, Պլըպուղին ասում ա, վար ստակալ ա: Մելիքը զարմանում ա, թա հունց կարող ա ստակի: Պուղին ասում ա, թա էդ հունցա՝ ծնելին հըվատումըս, ստըկելին հվատում չըս:

Պղնձե Կաթսան
Պլըպուղուն աչք է նա անում Մելիք-Շահնազարի պղնձե կաթսային: Մի կիրակի օր կանչում է, պղնձե կաթսան վերցնում է, որպեսզի մեջը փլավ եփի: Բերում է երկու օր պահում է, մի փոքր պղնձե կաթսան էլ մեջն է դնում, տանում է տալիս է Մելիք-Շահնազարին: Նա հարցնում է, թե այս փոքրը ինչ է: Պուղին ասում է, որ չես էլ ասում, պղնձե կաթսան ծնել է: Մելիքը սուս է անում: Զույգ պղնձե կաթսանները վերցնում է: Մի շաբաթ հետո համին պղնձե կաթսան նորից է ուզում: Մելիքը մտածում է, որ տա, հնարավոր է նորից է ծնելու: Պղնձե կաթսան տալիս է Պուղուն: Մեկ ամիս անցնում է, Պուղին պղնձե կաթսան հետ չի բերում: Մելիքը պղնձե կաթսան հետ է ուզում: Պլըպուղին ասում է, որ սատկել է: Մելիքը զարմանում է, թե ոնց կարող է սատկել: Պուղին ասում է, թե այդ ոնց է ՝ ծնելուն հավատում ես, սատկելուն չես հավատում:

Առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն

Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ: է:
Վախեցիր այն գետից, որը ոչ խշում է ոչ էլ թշում։
Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:
Եղբայրը եղբոր մեռնելը չի ուզենը, բայց վատ ապրելը կուզենա։
Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
Վաղ էր, որ էշը կաղ էր։
Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
Ձյան տակի կեղտը գարնանը կբացվի։
Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Վոտքդ վերմակիտ չափով մեկնիր։
Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
Ուրիշի ձին նստողը շուտ կիչնի
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Շան կողքով առանց մահակ չեն անցնի։
Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
Կուրանա են աչքը, որ առաջինը իրեն չի տեսնում։
Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Մինչև խելոքը մնածի հիմարը գետը կանցնի։
Շոնը շանը վըեննը կոխել չի:
Շունը շան ոտը չի տրորի։
Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Կռվի մեջ չամիչ չեն բաժանում
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Լավ արտի մեջ էլ փուշ կլինի։
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Ինչքան սարը բարձր լինի գլխի ձյունը շատ կլինի։
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Երբոր չոր ծառը կանաչի, անխելքնել կամաչի։
Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Լավ ծաղկի վրա մեղու շատ կլինի։
Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Կնոչ քանդած տունը Աստված էլ չի կարող կառուցել։
Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Փողը մարդուն երկինք է տանում, մեկ էլ այնտեղից ներգև է գցում։
Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Գործի շատը քիչ խոսողը կանի։
Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Մարթ իր կծուն ավելի լավ է ուտում քան ուրիշի մեղրը։
Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Սայլը ճռռալու փոխարեն սայլվորն է ճռռում։
Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Սեխի լավը աղվեսն է ուտում։
Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Արհեստավորը մինչև կեսոր է սոված մնում։
Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Հացիդ մեկը կեր, մյուսը՝ բաժանիր։
Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
Սև չամիչը թագավորի գրպանում կլինի

Վղը— հող

Իրիքնակ — Արև

Լյուսնինգա — լուսին

Ծյոր — ձոր

Ճեղնը — ճյուղ

Տակռե — արմատ

Տիրև — տերև

Տափ — գետին

Ճուր — ջուր

Փադ — փայտ

Ծըմեռնը — ձմեռ

Ամեռնը — ամառ

Շոք — հով

Զորտցորտ — սառը

Կածկած — շատ տաք

Թքուչի — գոլ

Թոռ — անձրև

Բրջիմ — մրջյուն

Կյուլ — գայլ

Շոն — շուն

Ճոտ — ճուտ

Ղազ — սագ

Վերցակ — աքլոր

Կուլ — գայլ

Չաղալ — շնագայլ

Օղտը — ուղտ

Միսիրի — հնդկահավ

Ըլբաստրակ — նապաստակ

Օխծը — օձ

Մոկուն — մուկ

Ծուկուն կամ ծյուկուն — ձուկ

Խոհանոց և ուտելիք ներկայացնող բառեր

Փլավքամիչ — քամիչ

Քըթöլ — գդալ

Տէնակ — դանակ

Թուրուն — թոնիր

Պըրինձ — բրինձ

Կինի — գինի

Ծյու — ձու

Յուղուծու — ձվաձեղ

Թօթ — թութ

Հուն — հոն

Սօղան — սոխ

Կընանչի — կանաչի

Տըկօղէն — պնդուկ

Ճըղօպուր — ընկույզ

Գյավալի — սալոր

Շավթալ — դեղձ

Բըրանի կամ կարկաժ կամ բուբուլ — դդում

Սըրկևուլսիրկիվիլ — սերկևիլ

Մըհասուր — մասուր

Այլ բառեր

  • Համոթ — ամոթ
  • Փիյադա — ոտքով
  • Յըղեցի — Եկեղեցի
  • Կիրիզմատոն կամ հանգիստարան — գերեզմանոց
  • Խըբըրբիզա — լրատու
  • Քըթըփըթի — քչփչոց
  • Մսլըհաթ — պայմանավորվածություն
  • Պրտտուս — թառս ու շիտակ
  • Սմացկուն — դիմացկուն
  • Պոկ — վիզ
  • Քյոմագ — օգնություն
  • Դոխտուր — բժիշկ
  • Մագազինչիկ — խանութի վաճառող
  • Ղըլմըղալ — աղմուկ
  • Պարիկամ — բարեկամ
  • Հըրսանեք — հարսանիք
  • Պելի — քավոր
  • Պիլակեն — քավորակին
  • Հըրթնաքուր — հարսնաքույր
  • Ախպեր — եղբայր
  • Ըխպրակեն — եղբոր կին
  • Հընըրտղա — աներձագ
  • Փիչ — վառարան
  • Հիշտ — հեշտ
  • Սոտ — սուտ
  • Տյուս — դուրս
  • Տուսուտոռնը — ներսուդուրս
  • Հետան — հետևից
  • Քամակ — հետ
  • Նհետ — հետ
  • Մաշառ — սղոց
  • Հափուռ — բուռ
  • Սկի — ոչինչ
  • Ղատումը — մեկ-մեկ, ոչ հաճախ
  • Վեչինչ — ոչինչ
  • Պըրտող — պղտոր
  • Կյարմուր — կարմիր
  • Սիպտակ — սպիտակ
  • Կյապուտ — կապույտ
  • Մինակ — մենակ
  • Հլիվոր — ալևոր, ծերունի
  • Կյանք — աշխարհ
  • Պիրան — բերան
  • Պիճուր — փոքր
  • Ջնղներ — ուսեր
  • Բաբաթ — նորմալ
  • Համամ — բաղնիք
  • Դբներ — կրունկ
  • Օնջ — ժանգ
  • Մըկըլմանդիլ — սարդոստայն
  • Զերթուն — արթուն
  • Կլոխ — գլուխ
  • Անջուկ — ականջ
  • Կեռեք — ատամ
  • Տմտեմուկ — լինդ
  • Պերան — բերան
  • Աշկ — աչք
  • Օնք — ունք
  • Ծերք — ձեռք
  • Վենը — ոտք
  • Վընաման — ոտնաման
  • Կըլըկոնձի — գլուխկոնծի
  • Դըրբըզա — դարպաս
  • Շեն — գյուղ
  • Փլիքյան — աստիճաններ, սանդուղք
  • Ճաղար — կապուտաչյա
  • Ծմակ — անտառ
  • Հըղեց — ճանապարհ
  • Դոնգի — հիմար
  • Ոտն — հոտ
  • Յորղան — վերմակ
  • Մուկլի-մանդլի — սարդոստայն

Գործողություն ցույց տվող բառեր

  • Թմաշա անել — նայել, դիտել
  • Հմանչիլ — ամաչել
  • Կզնվել — ջղայնանալ
  • Քաթ անել — զրուցել
  • Քիս ըս — գնում ես
  • Կյաս ըս — գալիս ես
  • Թխես ըս — խփում ես
  • Ես քեզ սիրիս ըմ — ես քեզ սիրում եմ
  • Հըվըտա՞ս չըս — չե՞ս հավատում
  • Կենգատ անել — բամբասել
  • Թարիփ անել — գովել
  • Լաց ինիլ — լացել
  • Ուրխանալ — ուրախանալ
  • Գիդում չում — չգիտեմ
  • Գիդում ում — գիտեմ
  • Եշիլ — նայել
  • Սկանալ — լսել
  • Շաղվել — սխալվել, մոլորվել
  • Տըռնըտոռնը ընգել — դռնեդուռ ընկնել
  • Կըզնըվցընել — ջղայնացնել
  • Դըրդըհան անել — կիսվել, դարդ պատմել
  • Պար կյալ — պարել
  • Եր կենալ — վեր կենալ
  • Քինալ — գնալ
  • Իկյալ — գալ
  • Ճարել — գտնել
  • Շըրըշուղ անել — փնտրել, հարցուփորձ անել
  • Ման կյալ — և քայլել, և փնտրել
  • Տըմանալ — դիմանալ
  • Քյոմագ անել — օգնել
  • Կեց տալ — հագցնել
  • Ղարկել — ուղարկել
  • Յեր օնել — վերցնել
  • Դինջանալ — հանգստանալ
  • Ամալ չի կյամ — չի ստացվում
  • Ամալ ա կյամ — ստացվում է
  • Զուրթնանալ — արթնանալ
  • Ստակալ ա — սատկել է
  • Անգուջ կալ — լսի
Posted in մայրենի 6-1

Տարբեր երկրների ամանորը

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները եւս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Ֆինլանդիա

Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ:

Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ: Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց: Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում: Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ, ընդ որում՝ շատերը նշում են այն ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգսեր չստեղծեն իրենց հարազատների համար: Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:

Հնդկաստան

Հնդկաստանում տարբեր ցեղեր տարբեր կերպ են նշվում Ամանորը և տարբեր ժամանակահատվածում:
Հնդիկների մեծամասնությունն այս տոնը նշում է լուսնային-արևային օրացույցի համաձայն՝ մարտի 22-ին, իսկ փանջաբիներն ու ասսայիները նշում են ապրիլի 13-ին: Տեղի սակավաթիվ քրիստոնյաները նշում են դեկտեմբերի 31-ին: Ամանորյա հնդկական հայտնի ավանդույթներից է Ամանորի նախօրեին հրաժարվել հին հագուստներից: Որոշ նահանգներում հագուստները վառում են: Իսկ ահա ուրիշների իրերն ընտրելը համարվում է վնասակար սեփական հաջողության համար: Այդ իսկ պատճառով՝ հնդիկները ձգտում են Ամանորին թարմացնել իրենց զգեստապահարանը: Հնդկաստանում ամանորյա հաջողության գույներն են՝ վարդագույնը, դեղինը, ոսկեգույնը: Հնդկական ցեղերից մեկի՝ փանջաբիների մոտ Ամանորին ընդունված է մարմնի վրա դաջվածքներ անել, որպեսզի եկող տարին իր հետ երջանկություն բերի: Ասսայիների համար Ամանորն այն ժամանակն է, երբ պետք է տուրք մատուցել աստվածներին և սուրբ կենդանիներին: Հնդկաստանի կենտրոնական նահանգներում հայտնի են ամանորյա մրցույթներն ու ինքնատիպ շքերթները: Ինչպես նաև Հնդկաստանից է եկել Ամանորին օդային օձեր բաց թողելու ավանդույթը:

Չինաստան

Չինաստանում Ամանորն ամենահայտնի ազգային տոնն է, որը նշվում է երկու անգամ. հունվարի 1-ին, ինչպես քրիստոնեական երկրների մեծամասնությունը, և նորալուսնի ժամանակ՝ այսպես կոչված «Գարնան տոնը»:


Չինաստանում ամեն տարին կապված է համաստեղության նշանի և տարերքի հետ: Չինաստանում Ամանորի հետ կապված են մի շարք ավանդույթներ և սնահավատություններ: Ամանորի նախաշեմին դռան վրա կախում են 5 երկար ժապավեն, որոնք խորհրդանշում են երջանկության 5 տեսակ. հաջողություն, պատիվ, երկարակեցություն, հարստություն և ուրախություն: Չինաստանում գոյություն ուներ նաև հավատամք, ըստ որի՝ մարդիկ հավատում էին, որ չար ոգիները վախենում են կարմիր գույնից, այդ իսկ պատճառով՝ տոնական օրերին ամենուրեք գերիշխում էր կարմիր գույնը: Ամանորին Չինաստանում միմյանց նվիրում են զույգ նվերներ, որոնք խորհրդանշում են միասնություն, ընտանեկան ներդաշնակություն, օրինակ՝ երկու ծաղկաման, երկու բաժակ և այլն: Ընդունված չէ նվիրել ժամացույց, հատկապես՝ ծերերին, կամ խաղալիքներ և մանկական իրեր նրանց, ում երեխաները դեռևս չեն ծնվել: Սովորաբար նվերները հանձնում են վերջում, հաճախ էլ նվերները թողնում են գաղտնի:

Ճապոնիա

Ծագող արևի երկրում Ամանորը զգալի նշանակություն ունի: Բազմաթիվ սովորույթներ և ծեսեր կան տոնի հետ կապված:

Ճապոնացիները՝ վախենալով, որ երջանկության և հարստության հետ տուն կներթափանցեն չար ոգիները, դռան վրա կախում են ծղոտի փնջեր: Տոնին պատրաստվում են մի քանի շաբաթ առաջ: Դեկտեմբերի կեսերին ճապոնացիները սկսում են շնորհավորական բացիկներ գրել իրենց հարազատներին, ընկերներին, ծանոթներին՝ մաղթելով նրանց հաջողություններ, երջանկություն և առողջություն: Ինչ-որ մեկին մեկ անգամ ուղարկելով բացիկը՝ ընդունված է ուղարկել այն ամեն տարի: Այս ավանդույթն ունի զգալի նշանակություն, քանզի դպրոցական տարիքից երեխաները սովորում են ճիշտ գրել բացիկներ: Ամանորի գիշերը ճապոնացիներն ուղևորվում են սարեր կամ ծով, որտեղ արևի առաջին ճառագայթների հետ լուսաբացին ծափահարություններով հրաժեշտ են տալիս հին տարուն և դիմավորում Նոր տարին:

ԱՄՆ

Ավանդաբար ԱՄՆ-ում մինչև կեսգիշեր հրաժեշտ են տալիս անցնող տարուն, հետո միայն դիմավորում գալիք տարին: Ամերիկացիները նախընտրում են նշել այն աղմկոտ միջավայրում, տանից դուրս՝ այցելելով գիշերային ակումբներ, ռեստորաններ, թատրոններ:

ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ: Հենց այդ պատճառով Ամանորն ԱՄՆ-ում մեծ հաշվով նշվում է եվրոպական ոճով: Ուղիղ կեսգիշերին զանգերի ղողանջի ներքո հրավառություններ են կատարվում: Հրավառությունները, շամպայնները, ավտոմեքենաների ձայներն ազդանշում են Նոր տարվա գալուստը: Բոլորը գրկախառնվում են, ցանկանում միմյանց երջանկություն: Ամերիկյան որոշ մեգապոլիսներում Ամանորի առաջին օրն անց են կացվում շքերթներ: Ամենաճանաչվածներն անց են կացվում Նյու Յորքում և Թայմ Սքվերում: Ամերիկացիների մոտ ամանորյա ավանդական խորհրդանիշ են համարվում ծեր մարդը, ով խորհրդանշում է հին տարին, և նորածինը, ով խոհրդանշում է գալիք տարին: Ամերիկացիների մոտ ընդունված է Նոր տարվա նախօրեին վերլուծել անցյալ տարին, եզրակացություններ անել: Նրանք նույնիսկ իրենց համար գրում են «ամանորյա առաջադրանքներ», որոնք պահում են և տարեվերջին ամփոփում:

Իսլանդիա

Իսլանդացիներն ըստ ավանդույթի՝ Ամանորին խարույկ են վառում, պարում և երգում խարույկի շուրջ: Ամենուր կարելի է տեսնել զարդարված «տրոլլեր» և «էլֆեր»: Ի դեպ, նրանց նաև բաժին է հասել Ձմեռ Պապի դերը: Այստեղ Ձմեռ Պապիկների քանակը բավական բազմաթիվ է, նրանց մեջ են մտնում նաև 13՝ այսպես կոչված «ամանորյա պատանիները»՝ Յոուլասվեյնները (jolasveinn):

Ամենուր հայտնվում են հեքիաթային կերպարներ սկսած դեկտեմբերի 13-ից: Յուրաքանչյուրն ունի իր անունն ու բնավորությունը, սակայն բոլորին հատուկ է աշխույժ բնավորությունը: Իսլանդիայում աղջիկներն ու տղաները կարմիր գուլպա են կախում պատուհաններից արդեն դեկտեմբերի 13-ին, քանի որ «ամանորյա պատանիներից» յուրաքանչյուրը թաքուն նվերներ է բերում: Երեխաները հավատում են, որ Յոուլասվեյնները կարող են անսպասելի այցելել իրենց ցանկացած օր դեկտեմբերի 1-ից մինչև 24-ը: Եթե նրանք իրենց վատ պահեն, ապա իրենց գուլպայում կարող են գտնել ոչ թե նվեր, այլ՝ կարտոֆիլ:

Posted in մայրենի 6-1

Ամանորյա ընթերցում

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

images

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Posted in մայրենի 6-1

Ամանորյա ընթերցումս

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հանկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց: Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է: Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին: