Posted in պատմություն

Պատմություն

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք.

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Պատմական նախադրյալները 

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք. Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունըՊատմական նախադրյալներըՑեղասպանության կազմակերպումըՀայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/Եղեռնի հետևանքներըՀիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/Հայոց ցեղասպանության ճանաչումը«Նեմեսիս» գործողությունըՀայոց ցեղասպանության ը նվիրված հուշահամալիրըՔո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցումԱղբյուրներ՝Հայոց պատմություն/էջ122-133/, համացանց, «Տիգրան Հայրապետյան» գրադարանՀայագիտական ուսումնասիրություններ/ կարող եք ուսումնասիրել մեկ թեմա/

  • Ցեղասպանության կազմակերպումը
  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
  • Եղեռնի հետևանքները
  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/
  • Հայոց ցեղասպանության ճանաչումը
  • «Նեմեսիս» գործողությունը
  • Հայոց ցեղասպանության ը նվիրված հուշահամալիրը
  • Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում
Posted in պատմություն

Պատմություն

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին: 

Նոր դարերի երկրորդ շրջափուլում վերջանում է գաղութների բաժանումը աշխարհի տարբեր խոշոր պետությունների միջև: Ուժեղ պետությունները սեփական տնտեսությունը զարգացնելու համար հարկավոր էր բնական հումք, որը այս պետությունները գրեթե չունեին: Նաև մեծ կապիտալ էր կուտակվում, որի մասը ներդրվում էր հետամնաց և գաղութային երկրներում: Այս նպատակով ուժեղ պետությունները փորձում էին գաղութներ ձեռք բերել: XX-րդ դարի սկզբում գաղութացված երկրները կազմում էին երկրագնդի տարածքի 2/3-ը: Աֆրիկայում և Ասիայում գտնվում էին գաղութացված երկրների մեծ մասը: XIX-րդ դարի վերջին Աֆրիկայի տարածքի գաղութացումը ավարտվել էր: Այն ժամանակ ամենամեծ գաղութային երկիրը Մեծ Բրիտանիան էր: Գաղութային պետությունները ձգտում էին սեփական տարածքները ընդլայնել և նոր գաղութներ ձեռք բերել: Այս նպատակների պատճառով ուժեղ տերությունների միջև առաջացավ մրցակցություն: Տարբեր ազգերի տիրանալու և այն համարելով ազգային գերազանցություն գաղափարախոսությունը ստացել է իմպերիալիզմ անվանումը: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան վարում էին գաղութացման քաղաքականություն: Նաև ուժեղ տերությունների միջև առաջացավ լարվածություն հումքի հարուստ պաշարների և ռազմավարական տարածքներ ձեռք բերելու համար: XIX-րդ դարի վերջին XX-րդ դարի սկզբին աշխարհի բոլոր տարածքների միջև ստեղծվեցին բազմաթիվ տնտեսական կապեր և ձևավորվեց համաշխարհային շուկան: Տեղի էին ունենում հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ` հիմնականում խաղաղության կողմնակիցների շարժումը, որոնց անվանում էին պացիֆիստներ: 1863թ-ին ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը, որն գործում է մինչև այսօր: Ընկերությունը օգնում է պատերազմների և բնական աղետների ընթացքում տուժածներին: Մնացած տերությունները նույնպես ձգտում էին իրար միջև հարաբերությունները կարգավորել խաղաղության միջոցով, բայց զիջումների և փոխհամաձայնությունների պատճառով այն տեղի չունեցավ: Հաճախակի էին տեղի ունենում պատերազմներ, որոնք մեծ վնասներ էին պատճառում: Այդ նպատակով պետությունները 1889թ-ին և 1907թ-ին Հաագայում գումարեցին երկու համաժողովներ: Համաժողովներից հետո թույլատրվում էր պատերազմել տարբեր կանոններով: Պատերազմների ժամանակ արգելվում էր թունավոր զենքերի օգտագործումը, կողմերը պարտավոր էին ավելի մարդկային վերաբերվել գերիների նկատմամբ և այլն: Պատերազմները գնալով ավելի շատանում էին և պատերազմող կողմերը փնտրում էին դաշնակիցներ: Արդյունքում Եվրոպայում ձևավորվեց երկու հակադիր ռազմաքաղաքական դաշինք: Առաջինը ստեղծեց Եռյակ դաշինքը: 1879թ-ին փոխօգնության պայմանագիր կնքվեց Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև: Երեք տարի հետո պայմանագրին միացավ նաև Իտալիան: Այս երեք պետությունների դաշինքը ուղղված էր Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեմ: Հետագայում 1893թ-ին Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կնքվեց դաշնագիր: 1904թ-ին Ֆրանսիայի և մեծ Բրիտանիայի միջև կնքվեց համաձայնություն, որն անվանվեց Անտանտ: 1907թ-ին Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև նույնպես կնքվեց համաձայնություն: Այսպես առաջացավ մեծ պետությունների երկրորդ դաշինքը, որն անվանվեց Եռյակ միություն կամ Անտանտ: Եռյակ դաշինքի և Անտանտ անդամների երկրները փորձում էին հասնել գերիշխանության, բայց չէին բարձրաձայնում նպատակը:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում: 

Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914թ-ի օգոստոսի 1-ին Անտանտի և Եռյակ միության միջև: Գերմանիան Թուրքիայի հետ կնքեց դաշինք, ըստ որի Գերմանիան կաջակցեր, երբ Թուրքիան պատերազմ աներ Անտանտի դեմ: Թուրքերին նաև ստիպեց մտնել պատերազմի մեջ թուրք-ռուսական հակամարտությունը: Թուրքերը նպատակ ունեին Ռուսաստանում բնակվող թուրքալեզու և մահմեդական ժողովուրդներին օգտագործել Ռուսաստանի դեմ: Պանթյուրքական ծրագրի ամենագլխավոր խոչընդոտներից մեկը Հայաստանն էր և այդ պատճառով թուրքերը նաև նպատակ ունեին բնաջնջել հայ ժողովրդին: Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատերազմում նպատակ ուներ ընդլայնել և ամրապնդել դիրքերը: Թուրքերը Կովկասյան հատվածի ուղղությամբ ուղարկել էին 300-հազարանոց երրորդ բանակը: 1914թ-ին հոկտեմբերի 16-17-ը թուրքական և գերմանական ռազմանավերը հարվածներ հասցրեցին Ռուսաստանի սև-ծովյան նավահանգիստներին, որից մի քանի օր հետո Ռուսաստանը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսները Կովկասյան հատվածում ունեին 182-հազարամոց զորք: Կովկասյան հատվածում տեղի ունեցավ Սարիղամիշի ճակատամարտը, որը տևեց 1914թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ-ի հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սաղրամիշի մոտակայքում գտնվող Ռուսաստանի տարածքը: Հետագայում ռուս զինվորները և հայ կամավորները կարողացան ջախջախել թուրքական 90-հազարանոց բանակը: Միաժամանակ թուրքերը հարձակվում էին Իրանի հյուսիսում: Թուրքերը հարձակվում էին նաև Ատրպատականի հայերի վրա, որի պատճառով` 1915թ-ի հունվարին 50000 հազար հայ ներգաղթել էր Այսրկովկաս: 1915թ-ի գարնանը Կովկասում գտնվող ռուսական բանակը գրավեց Թավրիզը և Վանը: 1915թ-ի հուլիսի կեսերին Վանի զորախումբը նահանջեց: Սակայն ռուսները օգոստոսի սկզբին հետ վերցրեցին տարածքները, բայց Մուշի և Բիթլիսի հայերը կոտորվեցին թուրքերի կողմից: 1916թ-ի փետրվարի 3-ին ռուսական զորքը գրավեց Էրզրումը: Շուտով ռուսները նաև գրավեցին Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները: 1916թ-ի ամռան վերջերին Ռուսաստանը գրավել էր Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և այդ դիրքերում մնաց մինչև 1917թ-ի վերջը:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Մեղ Բրիտանյան և Ֆրանսիյան չէին թողի նավթ տուրքիայի մոտ:

Posted in Без рубрики, պատմություն

Պատմություն

Միացյալ Գերմանիայի ստեղծումը

1850-1860թթ․Գերմանիայում ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը, չնայած որ Գերմանիան դեռ բաժանված էր երկու մասի տնտեսական առումով այն արդեն վերամիավորվել էր։

Գերմանիայի վերամիավորման նախաձեռնողը Պրուսիայի վարչապետ Բիսմարկն էր։ Բիսմարկը կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի ոչ, թե ճառերով, այլ երկաթվ և այրամբ։

1866թ․ Պրուսական բանակը պարտության մատնեց Ավստրիային և ստեղծվեց հյուսիս-գերմանական միությունը բաղկացած 22 պետությունից։

1870-71թթ․ Պրուսիան հաղթանակ տարավ նաև Ֆրանսիայի դեմ։

1871թ․ հռչակվեց Գերմանական կայսրության տեղծումը։Համագերմանական գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին։Երկիրը ղեկավարում էր համագերմանական միակ նախարարը Կանցլեռը, իսկ օրենսդիր մարմինն էր Ռայխստագը։

Իտալիայի վերամիավորումը

Վիենայի վեհաժողովից հետո Իտալիան նույնպես մասնատված էր մնացել, նրա հյուսիսային շրջանները Ավստրիայի տրապետության տակ էին։

1850-60թթ․ Իտալիայում նույնպես ծավալվեց արդյունաբերական հեղաշրջում, զարգացավ մշակույթը վերամիավորման գործը սկսեց արդինական թագավորությունը, որը դաշինք կընքելով Նապոլեոնի հետ և պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ, նրան միացան Իտալական մյուս պետությունները։

1860թ․ ազգային հերոս Գարի Բալդին կարճ ժամանակում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը։

1861թ․ հռչակվեց իտալական թագավորությունը։

1871թ․ Իտալական թագավորությանը միացավ նաև Հռոմը։Հռոմի պապը ճանաչվեց կաթոլիկների հոգևոր առաջնորդ և նրա նստավայր Վատիկանը ստացավ ինքնիշխանություն, Իտալիան նույնպես սահմանադրական միապետություն էր, գործադիր իշխանությունը թագավորն էր, օրենսդիր իշխանությունը խորհրդարանը։

Հարցեր և առաջադրանքներ

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Կարծում եմ, որ Իտալիայի և Գերմանիայի միավորման գործընթացները շատ նման են։ Երկուսն էլ պատերազմի միջով էին տեսնում իրենց երկրի վերամիավորումը։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Օ․ Բիսմարկը և Ջ․ Գարիբալդին նույնպես նման գործղություններ էին կատարում, երկուսն էլ իրենց երկրների համար այնպիսի ուժհանդիասացան, որ կարողացան դրանք միավորել։

Բիսմարկը նույնիսկ հայտարարել է, որ ուզում է միավորել Գերմանիան միայն պատերազմների միջոցով։

Posted in պատմություն

Պատմություն

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։ 

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Գերմանիան մնացել էր բաժանված: 1848-1849թթ. Գերմանիայում տեղի ունեցավ հեղափոխությունը, բայց դրանով տեղի չունեցավ վերամիավորումը: 1850-1860-ական թթ. Գերմանիայում ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը: Գերմանիան տնտեսապես միավորված էրտնտեսական կապեր ուներ այլ երկրների և շրջանների միջև: Մանավանդ շատ արագ էր զարգանում մշակույթն ու գիտությունը: Գերմանիայի վերամիավորումը Պրուսիան էր կազմակերպել: Պրուսիան բացի սեփական բարենորոգումներից նաև զբաղվում էր Գերմանիայի բարենորոգումներով: Պրուսիայի վարչապետը Օտտո Ֆոն Բիսմարկն էր: Նա կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվեր Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ պատերազմների միջոցով: 1866թ-ին Ավստրիայի դեմ պատերազմում Պրուսիան հաղթանակ տարավ: Շուտով Բիսմարկը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը, որը բաղկացած էր 22 պետությունից: 1870-1871թթ. տեղի ունեցավ ֆրանս-պրուսական պատերազմը, որում Պրուսիան կրկին հաղթանակ տարավ: Կնքվել էր հաշտության պայմանագիր, ըստ որի Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց բազմաթիվ ռազմատուգանքներ: 1871թ-ի հունվարի 18-ին Ֆրանսիայում գտնվող Վերսալի դղյակում հռչակվեց Գերմանական կայսրության ստեղծումը: Հետագայում Գերմանական կայսրությունում ընդունվեց Սահմանադրություն: Համագերմանական իշխանությունը պատկանում էր կայսրին, ով կառավարում էր կանցլերի միջոցով: Կանցրելը Համագերմանական միակ նախարարն է: Կայսրության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր Ռայխստագը: Շուտով Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն: Գերմանիան սահմանադրական միապետություն դառնալուց հետո սկսեց շատ արագ զարգանալ` ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, բարելավվեց հասարակական կյանքը, մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք, սկսեցին գործել բազմաթիվ կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, կրճատվեց աշխատանքային օրը: Նաև բուռն զարգացում ունեցավ ծանր արդյունաբերությունը: Գիտությունը նույնպես շատ զարգացավ: 

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Իտալիան Գերմանիայի պես նույնպես մնացել էր բաժանված: Իտալիայի հյուսիսային հատվածը գտնվում էր Ավստրիայի տիրապետության տակ: Շուտով սկսվեց Իտալիայի վերամիավորման պայքարը: «Երիտասարդ Իտալիան» գաղտնի ընկերություն էր, որը ղեկավարում էր պայքարը: 1848-1849թթ. իտալական ազգային հեղափոխությունը պարտվեց: Սակայն 1850-1860-ական թթ. երկրի վերամիավորման փորձեր էին լինում: Կամաց-կամաց ծավալվում էր արդյունաբերական հեղաշրջում: Տեղի էին լինում արմատական տեղաշարժեր, արտաքին կապեր էին հաստատվում, կազմավորվում էր համազգային շուկան: Նաև զարգանում էր մշակույթը և ազգային ինքնագիտակցությունը: Իտալիայի ազգային վերամիավորմամբ զբաղվում էր նաև Սարդինիան թագավորությունը, որը դաշինք կնքեց Նապոլեոն III-ի հետ և պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ: 1860թ-ին Ջուզեպպե Գարեբալդին իր զորաջոկատով գնաց Սիցիլիա և շատ կարճ ժամանակում գրավեց Իտալիայի հարավային հատվածը: 1861թ-ին հրավիրվեց հակաիրավական խորհրդարանը, որը հռչակեց Իտալիայի թագավորության ստեղծումը: Սակայն Հռոմը և Վենետիկը Իտալական թագավորության կազմում չէին, որովհետև Հռոմի պապը չէր ցանկանում Հռոմի միացնել թագավորությանը, իսկ Վենետիկը շարունակում էր գտնվել Ավստրիայի տիրապետության տակ: 1866թ-ի ավստրա-պրուսական պատերազմում Ավստրիան պարտություն կրեց և դա նոր հնարավորություն ստեղծեց Վենետիկի ազատագրման համար, իսկ Հռոմը հետագայում Իտալիային միացավ և 1871թ-ին հռչակվեց մայրաքաղաք: Նաև 1871թ-ին Իտալական թագավորությունը ճանաչեց Հռոմի պապին որպես աշխարհի կաթոլիկների առաջնորդ: Շուտով Վատիկանը ստացավ ինքնիշխանությունը, որը Հռոմի պապի նստավայրն էր և շարունակում է լինել: Իտալիան Սահմանադրական միապետություն էր: Թագավորության զարգացման ընթացքում հռչակվեցին ժողովրդավարական ազատություններ, ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը, զարգացան տնտեսության բազմաթիվ ճյուղեր, ապրանքները արտահանվում էին տարբեր տեղեր և այլն: XX-րդ դարի սկզբին Իտալիայում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը:

Posted in պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը

Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//

Սուն Յաթ Սեն

Մուցուխիտո (Կայսր Մեյձի) 

Մուցոխիտոն բավական փոքր էր և իր փոքր տարիքով ամեն ինչ արեց, որպեսզի Ճապոնիան արդիականացվի, զարգանա և հասնի բավական մեծ բարձունքների: Սուն Յաթ-Սենն էլ արեց նույնը Չինաստանի համար, բայց նա ավելի խորացված տարբերակներեր մտածում և նաև նրա գործն ավելի բարդ էր, քանի որ Չինաստանը այդքան էլ բարվոք վիճակում չէր: Նա իր մտքերով, իր մտածած սկզբունքներով կարողացել է Չինաստանը դուրս բերել այդ վիճակից:

Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:

19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբին, իրականացված բարեփոխումների շնորհիվ, ճապոնիան թռիչքաձև զարգացում ապրեց։ Ճապոնիան սկսեց արտաքին շուկաներում հաջողությամբ մրցակցել արևմտաեվրոպական զարգացած երկրների հետ։ Զարգացան երկաթուղային և հեռագրային հաղորդակցությունը, մեքենաշինությունը, փոստային ծառայությունը և այլն։ Ստեղծվեց ազգային տարադրամը՝ ճապոնական իենը։ Մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացման արդյունքում բնակչության թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով ավելի քան 72 միլիոնի։ Կազմավորվեցին դարաշրջանի բնորոշ քաղաքները՝ Տոկիա, Օսակա և այլն։ Չինաստանին օտարերկրյա բանկերը փոխառություններ էին տրամադրում պետությանը, վերահսկում նրա եկամուտները, ձեռք բերում երկաթուղիներ, գործարաններ կառուցելու և հանքերը շահագործելու իրավունքներ։ Չինական ավանդական հասարակության բարեփոխման հիմնավորմամբ հանդես եկավ առաջադեմ գործիչ Կան Յուվեյը։ Նրա գաղափարների հիման վրա ձևակերպվեցին հետևյալ կարևոր նպատակները՝ կրթական նոր համակարգի ստեղծում, ազգային արդյունաբերության և առևտրի զարգացման, գյուղատնտեսության արդիականացում, բանակի բարեփոխում, պետական ապարատի մաքրում։ 19-րդ դ. վերջերին և 20-րդ. դ. սկզբին Չինաստանը վերածվեց մեծ տերությունների կիսագաղութի։ Չինաստանում 1911-1912 թթ. տեղի ունեցավ հեղափոխություն։ Ցին արքայատոհմը տապալվեց և հռչակվեց Չինական հանրապետությունը։

Posted in պատմություն

Պատմություն

1․ Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ»  և նրա հետևանքները:
«Մայիսյան Բարենորոգումներ» 1895: Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի  համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսած ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում:

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բարձր դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև (վեց նահանգներից բացի) կայսրության մյուս հայաշատ վայրերը (օր., Հաճընը՝ Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի): Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ» անցկացնելու համար: Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով (1895-ի սեպտ. 5-ի Բաբը Ալիի ցույցը և այլն), որոնց օսմանական կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդի 2-րդ հոկտեմբերի 8-ին վավերացրեց «Մայիսյան բարեփոխումներ»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» (Շաքիր փաշային) ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու» համար: Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ:

2․ Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:
Զեյթունի 1817 ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին։ Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը։

Վանի ինքնապաշտպանություն (1896), Վան քաղաքի և Վանի նահանգի գյուղերի հայ բնակչության դիմադրական մարտերը թուրք ջարդարարների դեմ համիդյան կոտորածների ժամանակ։ Ինքնապաշտպանությունը ղեկավարել են քաղաքում գործող ազգային կուսակցությունների ղեկավարներ Մ. Ավետիսյանը, Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական)։ Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում։ Քաղաքը բաժանվել է չորս պաշտպանական շրջանների։ Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել են 700-900 երիտասարդներ, որոնք ունեցել են ընդամենը 518 հրացան։ Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տ. Տերոյան) և Ներսեսի (Գ. Պոզիկյան) հայդուկային խմբերը։ Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հազար զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով։ Դիմադրական մարտերն սկսվել են հունիսի 3-ին։ Հույսը դնելով իր հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը։ Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին և տալով զգալի կորուստներ՝ նահանջել է։ Հաջողությամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ ինքնապաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների և նման մի գործողության ժամանակ գրավել թշնամու երկու թնդանոթ։ Սակայն զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին ստիպել է համաձայնել Վանի անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ Սահակ Բագրեվանդցու առաջարկությանը՝ դադարեցնելու դիմադրությունը։ Իշխանություններն էլ թույլ են տվել մարտիկներին ու նրանց միացած մի խումբ բնակիչների դուրս գալ Վանից և գնալ Պարսկաստան։ Հունիսի 8-ին մոտ 1500 մարդ հեռացել է Վանից։ Դեպի Պարսկաստան ճանապարհին նրանց վրա են հարձակվել թուրքերը։

3․ Ծանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,  ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:
Իմ կարծիքով, ոչինչ պետք չի փոփոխել այստեղ։ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն լինում, բայց դրանց փոխարեն տեղի են ունենում ահաբեկչություններ, պատերազմներ, որոնք խլում են բազմաթիվ խաղաղ բնակչության կյանքեր։

4․ Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:
Մազապուրծ փախած հայի ժառանգ չեմ, քանի որ ընտանիքիս, գերդաստանիս բոլոր անդամները այդ տարիներին, այդ ընթացքում եղել են Հայաստանում, և ամեն ինչով փորձել են օգնել։
/ցավոք չեմ կարող ներկայացնել լուսանկարներ/

5․ Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների հետ:
Կարծում եմ կգա մի օր, որ մեր միջի թշնամությունը կվերջանա, կաջակցենք միմյանց, կօգնենք իրենց, ,,ախպերություն,, կանենք, և երբեք չենք հիշի այս ամենը, սակայն չենք կարող մոռանալ, պատմության միջից ջնջել այն ամենը, ինչը եղել է թշնամության տարիներին։

Posted in պատմություն

Պատմություն

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն

Ավանդական հասարակությունը դա այն հասարակությունն է, որտեղ առաջնորդվում են և շատ են կարևորում ավանդույթները, հին օրենքները:

Սահմանադրություն – պետության հիմնական օրենքը, որ սահմանում է նրա հասարակական ու պետական կառուցվածքը, ընտրական սիստեմը, պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

Ավանդույթ – պատմականորեն հաստատված կարգ, օրենքի ուժ ստացած սովորույթ։

Հարկ – պետության կողմից սահմանված և ձեռնարկություններից՝ հիմնարկություններից՝ քաղաքացիներից ևն գանձվող պարտադիր վճար, տուրք:

Օրենք – սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ։

Մշակույթ – որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում։

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ

Այս երկու համակարգերի միջև տարբերությունները հիմնականում կապվում են Արևելքի՝ որպես ավանդականության սկիզբը կրողի, և Արևմուտքի՝ որպես ժամանակակիցության, արդիապաշտության հասարակության ընկալման հետ: Արևմուտքը հաճախ որակվում է օրինակելի և դրական, իսկ Արևելքը՝ հետամնաց, երբեմն զարգացմանը ձգտող հանրություն, հաճախ՝ բացասական երանգով: 

Արևմուտքի զարգացման երաշխիքն է համարվում մոտ մեկ հազարամյակ շարունակվող պատերազմների և հեղաշրջումների ներքո անցած զարգացումը, որն, ի վերջո, բերեց հասարակության մեջ ինդիվիդուալիզմի առաջացմանը: Անհատական շահով ուղղորդվող արևմտյան մարդու համար անհրաժեշտ էին նոր տեսակի իրավական, տնտեսական, գիտական, կրթական համակարգեր, որոնք պիտի հիմնված լինեին ռացիոնալիստական սկզբունքների վրա: Ի տարբերություն այս մոդելին, Արևելքում փոփոխությունները, որպես կանոն, պարտադրված էին կա՛մ տեղական վերնախավերի, կա՛մ արևմտյան գաղութարարների կողմից:
Երկրորդ աշխարհամարտից հետո արևելյան երկրներում չհաջողվեցին այն փոփոխությունները, որոնք կմոտեցնեին դրանք Արևմուտքին:

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

1789-1807թթ․ – Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական, տնտեսական, վարբական հողային այլ բարեփոխումներ։

1808-1839թթ․ – Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը։

1826թ․ – Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը։

1839 և 1856թթ․ – Աբդուլ Մեջիդ սուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին։

1863թ․ – Հայ գործիչները մշակեցին արևմտահայության ներքին կյանքը կարգավորող «Ազգային սահմանադրությունը»։

1796թ․ – Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպես շահ։

  • Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը

Նրանք երկուսն էլ թուլացան, սակայն Օսմանյան Թուրքիան պահպանվեց, իսկ շահական Իրանը ձուլվեց Ռուսաստանի հետ, դառնալով նրա մի մասը։ Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը շատ ուժեղ, կայուն, պայքարող պետություններ էին, սակայն վերջում երկուսն էլ թուլացան, անկում ապրեցին, եթե Օսմանյան Թուրքիան կարողավավ պահել իր պետությունը, ապա շահական Իրանի մի մասը միացավ Ռուսաստանին:

Posted in պատմություն

Պատմություն

Նապոլեոն Բոնապարտ

  • Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:

1800թ.  հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը

1802թ. Նապոլեոն Բոնապարտը նշանակվել է կոնսուլ

1804թ. թագադրվել է կայսր՝ Նապոլեոն I անունով

1812թ. Նապոլեոնի կայսրության կործանումը սկսվել է Ռուսաստանի հետ պատերազմից

1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը

  • Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:

1799թ. հեղաշրջումից հետո հանրապետությունը շարունակեց ձևականորեն գոյություն ունենալ մինչև 1804թ.:

Գալով իշխանության՝ Նապոլեոնը հայտարարեց. <<Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր: Հեղափոխությունն ավարտված է>>: Նա խոստանում էր պահպանել հեղափոխության նվաճումները և դրանք զարգացնել միայն բարենորոգումների ճանապարհով:  1804թ. անցկացվեց հանրաքվե, և Նապոլեոնը հռչակվեց <<բոլոր ֆրանսիացիների կայսր>> :

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Նապոլեոնը արել է մի շարք բարեփոխումներ, որոնցից են օրինակ՝ այն, որ տասը տարվա ընթացքում հիմնվեց հարյուր խոշոր ձեռնարկություն՝ հանքահարստացման, մետաղաձուլության, զինագործության և այլն: Տնտեսության զարգացման նպատակով հիմնվեց նաև Ֆրանսիական բանկը։

  • Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:

1805 թվականին նրա զորքը պատրաստվում է ներխուժել Անգլիա։ Բայց նրանք չհասցրեցին ներխուժել, որովհեև անգլիական ծովակալը ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը։ 1805 թվականին պարտության մատնեցին ավստրիական և ռուսական զորքերին։ Հաջորդ տարի պարտության մատնելով Պրուսիային, նրանք մտան Բեռլին, Լեհաստան և պարտության մատնեցին ռուսական զորքերին։ 1807 թվականին կնքվեց Տիլզիտի հաշտության պայմանագիրը։ 1808թվականի ֆրանսիական բանակը ներխուժեց Իսպանիա, որտեղ նրանց սպասվում էր ուժեղ պաշտպանություն։ Հետո նրանք պարտության մատնեցին ավստիացիներին և գրավեցին Վիեննան։ 

  • Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:

Կարծում եմ, որ Նապոլեոնի ձախողման պատճառը նրա համառությունն էր, քանի որ նա ուզում էր անկուշտի նման ամեն բան իրենը դարձնել: Նա մտածում էր, որ եթե հասել է փառքի գագաթնակետին ուրեմն կկարողանա հաղթել նաև Ռուսատանին, բայց այդպես մտածելը սխալ է, որովհետև միշտ չէ, որ դիմացինդ քեզնից թույլ է։ Նա միայն ուզում էր մեծացնել Ֆրանսիան։

  • Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

Իմ կարծիքով նա ընկած էր փառքի հետևից։ Նա չէր մտածում ոչ մի բանի մասին։ Հնարավոր է, որ նա լավ մարդ է եղել, բայց ես իր մտքերը կարդալով հասկացա, որ նա ուզում է հասնել փառքին։ Նրա բոլոր մտքերը փառքի, հաղթանակի, զորքերի մասին են։

Առաջադրանք 2

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:

Իհարկե Նապոլեոնյան դարաշրջանում նվաճումները, բարենորոգումները բոլոր ոլորտներում ավելի շատ էր, բայց հետնապոլեոնյան դարաշրջանում մարդիկ ավելի հանգիստ էին ու ավելի քիչ լարված, իսկ պետությունը ավելի հստակ էր:

  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:

Կարծում եմ ավելի բարենպաստ է բարենորոգումների ուղին, բայց դա կախված է երկրի րավիճակից շատ երկրներում որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը անհնար է անել բարեփոոումներ առանց հեղափոխության:

  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:

1814-1815 թթ․ Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն խաղաղություն։ Վեհաժողովում իրենց կամքն էին թելադրում Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան։ Հենց այդ երկրները վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի շահերը։ Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհաստանի տարածքը բաժանվեց Ռուսաաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները կարծում էին, որ Մեծ հեղափոխությունը խախտել է Եվրոպայի բնականոն կյանքը։ Նրանք որոշեցին վերականգնել նախկին կարգը՝ իշխանությունը վերադարձնելով տապալված արքայատոհմերին ու իշխանական տներին։ Պայմանավորվեցին նաև համատեղ ուժերով պայքարել նոր հեղա փոխությունների դեմ։ Ընդունված որոշումներն իրագործելու համար ստեղծվեց եվրոպական գահակալների «Սրբազան դաշինք», որտեղ գերիշխում էին՝ Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան։ Համատեղ ջանքերով նրանք 1820–1830– ա կան թթ. ճնշեցին հեղափոխական շարժումներն Իտալիայում, Իսպանիայում և Լեհաստանում։

Posted in պատմություն

Պատմություն

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

XIX դ. սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Արևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները ։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի: Մահալի կառավարիչ՝ միրբոլուք, նշանակում էր սարդարը: Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը: Երևան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականական տոհմերի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մելիք– Աղամալյանները ։ Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց հայկական Շուշին էր ։ Արցախի և Սյունիքի զգալի մասը կազմող այս վարչական միավորը գերազանցապես հայաբնակ էր ։ Այստեղ դեռ իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները, ովքեր իրենց տիրույթներում ունեին որոշակի ինքնավար իրավունքներ ։ 

  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները

Համոզվելով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով
այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։
Ռուսական զորքերը նույն թվականի մայիսին գրավեցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը։ Սակայն նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության և ստիպված էին վերադառնալ Վրաստան։
1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման և գրավեց Շիրակը։ Այսպես Շիրակը միացվեց Ռուսաստանին։ Ղարաբաղի խանը հարկադրված ռուսական հրամանատարության հետ հաշտություն կնքեց և իր խանությունը հանձնեց Ռուսաստանյան կայսրությանը։ Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ անգամ արշավեցին Երևանի վրա։ Այս անգամ էլ պարսիկներին հաջողվեց անառիկ պահել բերդը։ 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։ Օգտվելով դրանից՝ պարսկական իշխանություններն ակտիվացրին իրենց գործողություններն Անդրկովկասում։ Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ։ Գահաժառանգ Աբաս–Միրզան Արցախում, Մեղրիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանր պարտություն կրեց։ 

  • Գյուլիստանի պայմանագիրը

Պարսկական կողմը հարկադրված
էր 1813 թ. հոկտեմբերի 12–ին Արցախի Գյուլիստան
գյուղում կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից։ Այսպիսով` Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները:/գրավոր/

Սկիզբ. 1826 թ. հուլիսին Աբաս– Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ ։ Սկսվեց ռուս–պարսկական նոր պատերազմ ։ Ընթացք.Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը ։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության ։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ ։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության ։ Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը ։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց ։ Ավարտ. Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի  մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս– Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից ։

Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը ։ 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց ։ Արցախում և այլ վայրերում ևս կազմակերպվեցին կամավորական գումարտակներ՝ ազգային դրոշներով, հայ հրամանատարներով ։ Լոռի– Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները: Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում ։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ ։ 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը ։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ ։ Արդյունքը. Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը ։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից ։ Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը ։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել:

Թուրքմենչայի պայմանագիրը շատ նման էր Գյուլիստանի պայմանագրին: Ես համաձայն եմ գրեթե բոլոր կետերի հետ, բոլոր կետերն էլ անհրաժեշտ էին հաշտությունը և բարեկամությունը հաստատելու համար: Օրինակ՝ կարծում եմ, որ շատ կարևոր կետ է այն կետը, որ երկու կողմերը կարող են ազատ նավարկել Կասպից ծովում և անհրաժեշտության դեպքում ստանալ օգնություն, կարծում եմ այս կետը նպաստում է և՛ երկրների տնտեսությանը, և՛բարեկամությանը : (նման կետ կար նաև Գյուլիստանի պայմանագրում):

Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :

19-րդ դար շատ Պատերազմերով է սկեսել:լիք արդյունբերկան և գյուտնետության վերացում 2-րդ պլան:Մեր տարածա շրջանում հայաստանի:թուրքեր,պարսիկներ և ռուսեր կրիվեյն անում կովկազի համար:

Posted in պատմություն

Պատմություն

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ): Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները: Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն):

2.Տալ այս բառերի բացատրությունը :

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն-Հավատ է նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ

Կախարդություն-Հավատ է նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ

Ոգեպաշտություն-Հավատ է որևե մարմնից մեջ ամփոփաց կամ ինքնուրույն գործող գերբնական հոգիների նկատմաբ 

Բնապաշտություն-Հավատ է նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ

Տոտեմիզմ-Հավատ է կեդանու, բույսի, երեվույթի հանդեպ որից պատկերացմաբ ծագում է տվյալ տոհմը

Ֆետշիզմ-Առաարկաների պաշտամունքային տարբեր իրերի գերբնական հատկություների նկատմաբ հավատն էր։

Անիմիզմ-Հավատ է որևե մարմնից մեջ ամփոփաց կամ ինքնուրույն գործող գերբնական հոգիների նկատմաբ