Posted in պատմություն

Պատմություն

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն

Ավանդական հասարակությունը դա այն հասարակությունն է, որտեղ առաջնորդվում են և շատ են կարևորում ավանդույթները, հին օրենքները:

Սահմանադրություն – պետության հիմնական օրենքը, որ սահմանում է նրա հասարակական ու պետական կառուցվածքը, ընտրական սիստեմը, պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

Ավանդույթ – պատմականորեն հաստատված կարգ, օրենքի ուժ ստացած սովորույթ։

Հարկ – պետության կողմից սահմանված և ձեռնարկություններից՝ հիմնարկություններից՝ քաղաքացիներից ևն գանձվող պարտադիր վճար, տուրք:

Օրենք – սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ։

Մշակույթ – որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում։

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ

Այս երկու համակարգերի միջև տարբերությունները հիմնականում կապվում են Արևելքի՝ որպես ավանդականության սկիզբը կրողի, և Արևմուտքի՝ որպես ժամանակակիցության, արդիապաշտության հասարակության ընկալման հետ: Արևմուտքը հաճախ որակվում է օրինակելի և դրական, իսկ Արևելքը՝ հետամնաց, երբեմն զարգացմանը ձգտող հանրություն, հաճախ՝ բացասական երանգով: 

Արևմուտքի զարգացման երաշխիքն է համարվում մոտ մեկ հազարամյակ շարունակվող պատերազմների և հեղաշրջումների ներքո անցած զարգացումը, որն, ի վերջո, բերեց հասարակության մեջ ինդիվիդուալիզմի առաջացմանը: Անհատական շահով ուղղորդվող արևմտյան մարդու համար անհրաժեշտ էին նոր տեսակի իրավական, տնտեսական, գիտական, կրթական համակարգեր, որոնք պիտի հիմնված լինեին ռացիոնալիստական սկզբունքների վրա: Ի տարբերություն այս մոդելին, Արևելքում փոփոխությունները, որպես կանոն, պարտադրված էին կա՛մ տեղական վերնախավերի, կա՛մ արևմտյան գաղութարարների կողմից:
Երկրորդ աշխարհամարտից հետո արևելյան երկրներում չհաջողվեցին այն փոփոխությունները, որոնք կմոտեցնեին դրանք Արևմուտքին:

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

1789-1807թթ․ – Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական, տնտեսական, վարբական հողային այլ բարեփոխումներ։

1808-1839թթ․ – Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը։

1826թ․ – Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը։

1839 և 1856թթ․ – Աբդուլ Մեջիդ սուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին։

1863թ․ – Հայ գործիչները մշակեցին արևմտահայության ներքին կյանքը կարգավորող «Ազգային սահմանադրությունը»։

1796թ․ – Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպես շահ։

  • Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը

Նրանք երկուսն էլ թուլացան, սակայն Օսմանյան Թուրքիան պահպանվեց, իսկ շահական Իրանը ձուլվեց Ռուսաստանի հետ, դառնալով նրա մի մասը։ Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը շատ ուժեղ, կայուն, պայքարող պետություններ էին, սակայն վերջում երկուսն էլ թուլացան, անկում ապրեցին, եթե Օսմանյան Թուրքիան կարողավավ պահել իր պետությունը, ապա շահական Իրանի մի մասը միացավ Ռուսաստանին:

Թողնել մեկնաբանություն