Posted in Երկրաչափություն

Երկրչափություն

1)Դիցուք՝ d-ն r շառավիղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից։ Գծե՛ք և ցույց տվեք ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝

ա)r=16սմ, d=12սմ

բ)r=5սմ, d=4,2սմ

գ)r=7,2դմ, d=3,7դմ

դ)r=8սմ, d=1,2դմ

ե)r=5սմ, d=50մմ

2)ABC եռանկյան մեջ AB=10 սմ, <C = 90o, <B = 30o :Տարե՛ք A կենտրոնով շրջանագիծ։ Ինչպիսի՞ն պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝

ա)շոշափի շրջանագիծը

բ)շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ

գ)շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր։

3)Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը 6 սմ է։ Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի A-ն։ Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝

ա)շրջանագծի շոշափող

բ)շրջանագծի հատող

4)AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են։Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB=13 սմ, AB=16 սմ։