Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Պարզ՝ մեծ, ուժեղ, սիրելի, խոշոր

Պարզ ածանցավոր՝ հոտավետ, հոդային

Բարդ՝ հորդառատ, առեվտրական, ոսկեհուռ, անեղամռունչ, համեստ, մարդամոտ

Բարդ ածանցավոր՝միջմոլորակային,

Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Անտուն, անիմաստ, անգույն, անհամ, գունատ, դժգույն, ոսկյա, երկաթյա, գույնեղեն, գունեղ:

Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել-վստահել, համակրել-համակրելի, բացատրելբացատրելի, դյութել-դյութական, գրավել-գրավիչ, հուզել-հուզելի, բարկանալ-բարկացած, վախենալ-վախեցած, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

Յոթ գլխանի, երկերես, երկփողանի, եռանդով օժտված, բրդոտ, գունեղ, թևանի, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող- երեքամյա, տասը տարեկան – տասըամյա:

Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

…կենդան, …կամ, …խոսկան, հայր.., կիս…, փառ…, վայր…, աղ…., արևել…, երևան…, ընկեր…, կծ…, ազդ…, թրթռ…, հնչ…, շաչ…, խոհ…, դողդոջ…:

Անկենդան, դժկամ, անխոսկան, հայրենի, կիսատ, փառ…, վայրենի, աղետալի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդեցիկ, թրթռան, հնչյուն, շաչ…, խոհարար, դողդոջույն:

Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա

1. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ։

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

2. Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:

Վերցնենք օրինակ փայտի կտոր և կանգնենք հարթ սառույցին։ Եթե փայտի կտորը նետենք, ապա կշարժվեք նետման ուղղությանը հակառակ։

3. Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը:

Հրթիռը բաղկացած է երկու հիմնական մասերից` պատյանից և վառելանյութից։ Պինդ վառելանյութով աշխատող հրթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ, իսկ հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռներում` կերոսին կամ հեղուկ ջրածին: Հրթիռի պատյանն ունի ելքի փողակ` մեկ կամ մի քանի անցքով, որոնցից շատ մեծ` մինչև 4 կմ/վ արագությամբ դուրս են նետվում այրման արգասիքները` բարձր ճնշման և ջերմաստիճանի գազերը:

4․ Բացատրեք, թե ինչպես է շարժվում հրթիռը։

Հրթիռը շարժվում է տարածության մեջ հրթիռային մասի սեփական զանգվածի արտանետման ընթացքում ծագող ռեակտիվ քարշուժի շնորհիվ։

5. Կարո՞ղ է արդյոք հրթիռը շարժվել անօդ տարածությունում։ Իսկ կարո՞ղ է հրթիռն արգելակել տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպե՞ս:

6․ Ի՞նչ գիտեք տիեզերագնացության հաջողությունների մասին։

Տիեզերական թռիչքների համար հրթիռների օգտագործման գաղափարն առաջարկել է Կ. Է. Ցիոլկովսկին: Դրանից միայն կես դար անց հնարավոր դարձավ մարդու՝ տիեզերք թռչելու երազանքը: Երկրի առաջին արհեստական արբանյակն արձակվել է 1957թ. հոկտեմբերի 4-ին Խորհրդային միությունում: Դրանից հետո տիեզերանավեր արձակվեցին ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Չինաստանում և Մեծ Բրիտանիայում:

Առաջին տիեզերագնացը Յու. Ա. Գագարինն է: 1961թ. ապրիլի 12-ին «Վոստոկ» տիեզերանավով նա Երկրի շուրջը առաջին պտույտը գործեց: Իսկ 1969թ. հուլիսի 16-ին ամերիկացի տիեզերագնացներ Արմսթրոնգը և Օլդրինը «Ապոլոն-II» տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

1989 թ. մարտի 13-18-ը ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով թռիչք կատարեց հայազգի առաջին տիեզերագնաց Ջ. Ֆ. Բաղյանը: 

Ժամանակակից տիեզերական հրթիռներին հասանելի արագությունները թույլ են տալիս հաջողությամբ ուսումնասիրել Արեգակնային համակարգը։ Մինչև ներկա պահը ավտոմատ միջմոլորակային կայանները հասել են Արեգակնային համակարգի գրեթե բոլոր մոլորակների շրջակայքը։

7. Կարո՞ղ է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղից շարժվել՝ որևէ  ձևով չհրվելով սառույցից։

Վերցնենք օրինակ փայտի կտոր և կանգնենք հարթ սառույցին։ Եթե փայտի կտորը նետենք, ապա կշարժվեք նետման ուղղությանը հակառակ։