Posted in պատմություն

Պատմություն

Նապոլեոն Բոնապարտ

  • Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:

1800թ.  հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը

1802թ. Նապոլեոն Բոնապարտը նշանակվել է կոնսուլ

1804թ. թագադրվել է կայսր՝ Նապոլեոն I անունով

1812թ. Նապոլեոնի կայսրության կործանումը սկսվել է Ռուսաստանի հետ պատերազմից

1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը

  • Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:

1799թ. հեղաշրջումից հետո հանրապետությունը շարունակեց ձևականորեն գոյություն ունենալ մինչև 1804թ.:

Գալով իշխանության՝ Նապոլեոնը հայտարարեց. <<Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր: Հեղափոխությունն ավարտված է>>: Նա խոստանում էր պահպանել հեղափոխության նվաճումները և դրանք զարգացնել միայն բարենորոգումների ճանապարհով:  1804թ. անցկացվեց հանրաքվե, և Նապոլեոնը հռչակվեց <<բոլոր ֆրանսիացիների կայսր>> :

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Նապոլեոնը արել է մի շարք բարեփոխումներ, որոնցից են օրինակ՝ այն, որ տասը տարվա ընթացքում հիմնվեց հարյուր խոշոր ձեռնարկություն՝ հանքահարստացման, մետաղաձուլության, զինագործության և այլն: Տնտեսության զարգացման նպատակով հիմնվեց նաև Ֆրանսիական բանկը։

  • Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:

1805 թվականին նրա զորքը պատրաստվում է ներխուժել Անգլիա։ Բայց նրանք չհասցրեցին ներխուժել, որովհեև անգլիական ծովակալը ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը։ 1805 թվականին պարտության մատնեցին ավստրիական և ռուսական զորքերին։ Հաջորդ տարի պարտության մատնելով Պրուսիային, նրանք մտան Բեռլին, Լեհաստան և պարտության մատնեցին ռուսական զորքերին։ 1807 թվականին կնքվեց Տիլզիտի հաշտության պայմանագիրը։ 1808թվականի ֆրանսիական բանակը ներխուժեց Իսպանիա, որտեղ նրանց սպասվում էր ուժեղ պաշտպանություն։ Հետո նրանք պարտության մատնեցին ավստիացիներին և գրավեցին Վիեննան։ 

  • Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:

Կարծում եմ, որ Նապոլեոնի ձախողման պատճառը նրա համառությունն էր, քանի որ նա ուզում էր անկուշտի նման ամեն բան իրենը դարձնել: Նա մտածում էր, որ եթե հասել է փառքի գագաթնակետին ուրեմն կկարողանա հաղթել նաև Ռուսատանին, բայց այդպես մտածելը սխալ է, որովհետև միշտ չէ, որ դիմացինդ քեզնից թույլ է։ Նա միայն ուզում էր մեծացնել Ֆրանսիան։

  • Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

Իմ կարծիքով նա ընկած էր փառքի հետևից։ Նա չէր մտածում ոչ մի բանի մասին։ Հնարավոր է, որ նա լավ մարդ է եղել, բայց ես իր մտքերը կարդալով հասկացա, որ նա ուզում է հասնել փառքին։ Նրա բոլոր մտքերը փառքի, հաղթանակի, զորքերի մասին են։

Առաջադրանք 2

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:

Իհարկե Նապոլեոնյան դարաշրջանում նվաճումները, բարենորոգումները բոլոր ոլորտներում ավելի շատ էր, բայց հետնապոլեոնյան դարաշրջանում մարդիկ ավելի հանգիստ էին ու ավելի քիչ լարված, իսկ պետությունը ավելի հստակ էր:

  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:

Կարծում եմ ավելի բարենպաստ է բարենորոգումների ուղին, բայց դա կախված է երկրի րավիճակից շատ երկրներում որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը անհնար է անել բարեփոոումներ առանց հեղափոխության:

  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:

1814-1815 թթ․ Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն խաղաղություն։ Վեհաժողովում իրենց կամքն էին թելադրում Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան։ Հենց այդ երկրները վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի շահերը։ Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհաստանի տարածքը բաժանվեց Ռուսաաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները կարծում էին, որ Մեծ հեղափոխությունը խախտել է Եվրոպայի բնականոն կյանքը։ Նրանք որոշեցին վերականգնել նախկին կարգը՝ իշխանությունը վերադարձնելով տապալված արքայատոհմերին ու իշխանական տներին։ Պայմանավորվեցին նաև համատեղ ուժերով պայքարել նոր հեղա փոխությունների դեմ։ Ընդունված որոշումներն իրագործելու համար ստեղծվեց եվրոպական գահակալների «Սրբազան դաշինք», որտեղ գերիշխում էին՝ Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան։ Համատեղ ջանքերով նրանք 1820–1830– ա կան թթ. ճնշեցին հեղափոխական շարժումներն Իտալիայում, Իսպանիայում և Լեհաստանում։