Posted in պատմություն

Պատմություն

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։ 

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Գերմանիան մնացել էր բաժանված: 1848-1849թթ. Գերմանիայում տեղի ունեցավ հեղափոխությունը, բայց դրանով տեղի չունեցավ վերամիավորումը: 1850-1860-ական թթ. Գերմանիայում ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը: Գերմանիան տնտեսապես միավորված էրտնտեսական կապեր ուներ այլ երկրների և շրջանների միջև: Մանավանդ շատ արագ էր զարգանում մշակույթն ու գիտությունը: Գերմանիայի վերամիավորումը Պրուսիան էր կազմակերպել: Պրուսիան բացի սեփական բարենորոգումներից նաև զբաղվում էր Գերմանիայի բարենորոգումներով: Պրուսիայի վարչապետը Օտտո Ֆոն Բիսմարկն էր: Նա կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվեր Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ պատերազմների միջոցով: 1866թ-ին Ավստրիայի դեմ պատերազմում Պրուսիան հաղթանակ տարավ: Շուտով Բիսմարկը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը, որը բաղկացած էր 22 պետությունից: 1870-1871թթ. տեղի ունեցավ ֆրանս-պրուսական պատերազմը, որում Պրուսիան կրկին հաղթանակ տարավ: Կնքվել էր հաշտության պայմանագիր, ըստ որի Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց բազմաթիվ ռազմատուգանքներ: 1871թ-ի հունվարի 18-ին Ֆրանսիայում գտնվող Վերսալի դղյակում հռչակվեց Գերմանական կայսրության ստեղծումը: Հետագայում Գերմանական կայսրությունում ընդունվեց Սահմանադրություն: Համագերմանական իշխանությունը պատկանում էր կայսրին, ով կառավարում էր կանցլերի միջոցով: Կանցրելը Համագերմանական միակ նախարարն է: Կայսրության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր Ռայխստագը: Շուտով Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն: Գերմանիան սահմանադրական միապետություն դառնալուց հետո սկսեց շատ արագ զարգանալ` ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, բարելավվեց հասարակական կյանքը, մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք, սկսեցին գործել բազմաթիվ կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, կրճատվեց աշխատանքային օրը: Նաև բուռն զարգացում ունեցավ ծանր արդյունաբերությունը: Գիտությունը նույնպես շատ զարգացավ: 

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Իտալիան Գերմանիայի պես նույնպես մնացել էր բաժանված: Իտալիայի հյուսիսային հատվածը գտնվում էր Ավստրիայի տիրապետության տակ: Շուտով սկսվեց Իտալիայի վերամիավորման պայքարը: «Երիտասարդ Իտալիան» գաղտնի ընկերություն էր, որը ղեկավարում էր պայքարը: 1848-1849թթ. իտալական ազգային հեղափոխությունը պարտվեց: Սակայն 1850-1860-ական թթ. երկրի վերամիավորման փորձեր էին լինում: Կամաց-կամաց ծավալվում էր արդյունաբերական հեղաշրջում: Տեղի էին լինում արմատական տեղաշարժեր, արտաքին կապեր էին հաստատվում, կազմավորվում էր համազգային շուկան: Նաև զարգանում էր մշակույթը և ազգային ինքնագիտակցությունը: Իտալիայի ազգային վերամիավորմամբ զբաղվում էր նաև Սարդինիան թագավորությունը, որը դաշինք կնքեց Նապոլեոն III-ի հետ և պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ: 1860թ-ին Ջուզեպպե Գարեբալդին իր զորաջոկատով գնաց Սիցիլիա և շատ կարճ ժամանակում գրավեց Իտալիայի հարավային հատվածը: 1861թ-ին հրավիրվեց հակաիրավական խորհրդարանը, որը հռչակեց Իտալիայի թագավորության ստեղծումը: Սակայն Հռոմը և Վենետիկը Իտալական թագավորության կազմում չէին, որովհետև Հռոմի պապը չէր ցանկանում Հռոմի միացնել թագավորությանը, իսկ Վենետիկը շարունակում էր գտնվել Ավստրիայի տիրապետության տակ: 1866թ-ի ավստրա-պրուսական պատերազմում Ավստրիան պարտություն կրեց և դա նոր հնարավորություն ստեղծեց Վենետիկի ազատագրման համար, իսկ Հռոմը հետագայում Իտալիային միացավ և 1871թ-ին հռչակվեց մայրաքաղաք: Նաև 1871թ-ին Իտալական թագավորությունը ճանաչեց Հռոմի պապին որպես աշխարհի կաթոլիկների առաջնորդ: Շուտով Վատիկանը ստացավ ինքնիշխանությունը, որը Հռոմի պապի նստավայրն էր և շարունակում է լինել: Իտալիան Սահմանադրական միապետություն էր: Թագավորության զարգացման ընթացքում հռչակվեցին ժողովրդավարական ազատություններ, ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը, զարգացան տնտեսության բազմաթիվ ճյուղեր, ապրանքները արտահանվում էին տարբեր տեղեր և այլն: XX-րդ դարի սկզբին Իտալիայում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը:

Թողնել մեկնաբանություն