Posted in պատմություն

Պատմություն

1․ Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ»  և նրա հետևանքները:
«Մայիսյան Բարենորոգումներ» 1895: Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի  համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսած ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում:

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բարձր դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև (վեց նահանգներից բացի) կայսրության մյուս հայաշատ վայրերը (օր., Հաճընը՝ Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի): Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ» անցկացնելու համար: Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով (1895-ի սեպտ. 5-ի Բաբը Ալիի ցույցը և այլն), որոնց օսմանական կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդի 2-րդ հոկտեմբերի 8-ին վավերացրեց «Մայիսյան բարեփոխումներ»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» (Շաքիր փաշային) ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու» համար: Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ:

2․ Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:
Զեյթունի 1817 ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին։ Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը։

Վանի ինքնապաշտպանություն (1896), Վան քաղաքի և Վանի նահանգի գյուղերի հայ բնակչության դիմադրական մարտերը թուրք ջարդարարների դեմ համիդյան կոտորածների ժամանակ։ Ինքնապաշտպանությունը ղեկավարել են քաղաքում գործող ազգային կուսակցությունների ղեկավարներ Մ. Ավետիսյանը, Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական)։ Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում։ Քաղաքը բաժանվել է չորս պաշտպանական շրջանների։ Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել են 700-900 երիտասարդներ, որոնք ունեցել են ընդամենը 518 հրացան։ Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տ. Տերոյան) և Ներսեսի (Գ. Պոզիկյան) հայդուկային խմբերը։ Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հազար զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով։ Դիմադրական մարտերն սկսվել են հունիսի 3-ին։ Հույսը դնելով իր հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը։ Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին և տալով զգալի կորուստներ՝ նահանջել է։ Հաջողությամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ ինքնապաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների և նման մի գործողության ժամանակ գրավել թշնամու երկու թնդանոթ։ Սակայն զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին ստիպել է համաձայնել Վանի անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ Սահակ Բագրեվանդցու առաջարկությանը՝ դադարեցնելու դիմադրությունը։ Իշխանություններն էլ թույլ են տվել մարտիկներին ու նրանց միացած մի խումբ բնակիչների դուրս գալ Վանից և գնալ Պարսկաստան։ Հունիսի 8-ին մոտ 1500 մարդ հեռացել է Վանից։ Դեպի Պարսկաստան ճանապարհին նրանց վրա են հարձակվել թուրքերը։

3․ Ծանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,  ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:
Իմ կարծիքով, ոչինչ պետք չի փոփոխել այստեղ։ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն լինում, բայց դրանց փոխարեն տեղի են ունենում ահաբեկչություններ, պատերազմներ, որոնք խլում են բազմաթիվ խաղաղ բնակչության կյանքեր։

4․ Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:
Մազապուրծ փախած հայի ժառանգ չեմ, քանի որ ընտանիքիս, գերդաստանիս բոլոր անդամները այդ տարիներին, այդ ընթացքում եղել են Հայաստանում, և ամեն ինչով փորձել են օգնել։
/ցավոք չեմ կարող ներկայացնել լուսանկարներ/

5․ Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների հետ:
Կարծում եմ կգա մի օր, որ մեր միջի թշնամությունը կվերջանա, կաջակցենք միմյանց, կօգնենք իրենց, ,,ախպերություն,, կանենք, և երբեք չենք հիշի այս ամենը, սակայն չենք կարող մոռանալ, պատմության միջից ջնջել այն ամենը, ինչը եղել է թշնամության տարիներին։

Թողնել մեկնաբանություն