Posted in Без рубрики, Ֆիզիկա

Ֆիզիկա

1.  Մեխանիկական տատանումների ի՞նչ օրինակներ գիտեք:
Սրտի բաբախումը, ձայնալարերի թրթռումը, թիթեռնիկի թևերի թափահարումը։

 2.  Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Տատանողական շարժումներին բնորոշ են հերթականորեն կատարվող, հակադիր ուղղություններով շարժումներ։

 3.  Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

 4.  Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

 5.  Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանման տևողությունն է, որը արտահայտվում է, վայրկյանով, րոպեով, ժամով և այլ։

 6.  Ի՞նչ է տատանումների լայնույթը: Ի՞նչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնություն։

 7.  Ի՞նչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումները արտահայտվում են Հեցով։ 1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։

 8.  Ո՞ր հաճախությունն է կոչվում 1 Հց:
1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։

 9.  Քանի՞  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
1կՀց=1000 Հց
1ՄՀց=100000 Հց
1ԳՀց=109 Հց

10. Ինչպե՞ս են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Պարբերությունը․
T=t/N
Հաճախություն․
ν=N/t

11.Որո՞նք են տատանումների մարման պատճառները:
Տատանումների մարման պատճառն է արտաքին ուժերի ազդեցությունը։

12. Ի՞նչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ ճոճանակը մեկուսացված լինի արտաքին ուժերի ազդեցությունից։

13.Ինչո՞ւ են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Ճոճանակը չէր տատանվի, եթե չլիներ երկրագունդը։ Նշանակում է՝ <<ճոճանակ>> ասելով հասկանում ենք ոչ միայն թելը և նրանից կախված գնդիկը, այլ նաև Երկիրը։ Այլ կերպ ասած՝ ճոճանակը տատանողական համակարգ է։

14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը:
Եթե թելը շատ թեթև է գնդիկից, և բացի այդ նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, այդ ճաճանակը կկոչվի մաթեմատիկական ճոճանակ։

15. Ի՞նչ է զսպզնզկավոր ճոճանակը:
Դա զսպանակ է որի մի ծայրն ամրացված է անշարժ, իսկ մյուս՝ ազատ ծայրից կախված է բեռ։

16.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

17.Ո՞ր տատանումներն են կոչվում սեփական:
Տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չեն ազդում, կոչվում են սեփական տատանումներ։

18.Ո՞ր տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Չմարող տատանումներ կարող են առաջանալ նաև այլ պայմանների առկայությամբ, դրա համար անհրաժեշտ է, որ տատանողական համակարգի վրա ազդեն այնպիսի ուժեր, որոնք ժամանակից կախված փոփոխվում են որոշակի պարբերույամբ, այդպիսի ուժերի ազդեցությամբ կատարվող տատանումներն անվանում են հարկադրական։

Թողնել մեկնաբանություն