Posted in մայրենի 6-1

Մայրենի

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Նա հերոսաբար փրկեց երեխային վտանգից։

Նա մասամբ հասել էր իր նպատակին։

Մնացել էր փոքր-ինչ ժամանակ դասընթացի ավարտին։

Ամենուրեք տիրում էր լռություն։

Նա լիովին մենակ էր։

Ընդգծի՛ր  երեք  տեղի մակբայ:

ա. ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա, ամենուր
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Ընդգծի՛ր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծի՛ր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ. հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինել հոմանիշ մակբայներով:

1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և անմիջապես մարեց:
2. Մայրը սովորություն ուներ հաճախակի մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ հիմա ընդհանրապես մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը ընդմիշտ մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները աստիճանաբար սպառնալիքի ձև էին ընդունում:
6.Անընդհատ բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը գրեթե ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օրեցօր ավելի էր վատանում:

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր մշտապես հուզել է իմ հոգին: Եվ այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա այսուհետև կստանա իմ թագը և ցմահ կկառավարի իմ ժողովրդին:

1. Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ

Հոգի- հոգեպես

դիվանագետ- դիվանագիտորեն

ընկեր- ընկերաբար

գազան- գազանաբար

խումբ- խմբովին

եղբայր- եղբայրաբար

վերջ- վերջապես

ազգ- ազգովին

նյութ- նյութապես

գլուխ- գլխովին

բարեկամ- բարեկամաբար

2. Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ

Ազնվորեն- խոստովանել, պայքարել

օրեցօր- սառել, տաքանալ

տարեցտարի- ավելանալ, պակասել

խորապես- վիրավորվել, խոցվել

մեն- մենակ- ապրել, գոյատևել

կուզեկուզ- առաջանալ, թափառել

հավիտյան- սիրել, ատել

բարոյապես-տուժել,նվաստացնել

հայրաբար- կռվել, սիրել

լռելյայն- քայլել, զբոսնել

բերնեբերան- ասել, զգուշացնել

խումբ- խումբ- գնալ, հեռանալ

արագ- արագ- ուտել, խմել

վերջիվերջո- կատարել

հոտնկայս- խոսել, լսել

ներքուստ- վիրավորվել, խոցվել

նյութապես- սննկանալ

3. Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ

Խորամանկ- խորամանկորեն

Խոլ- խոլաբար

դաժան- դաժանաբար

էական- էականորեն

խոնարհ- խոնարհաբար

թեթև- թեթևաբար

բարեխիղճ- բարեխղճորեն

մեղմ- մեղմորեն

խիզախ- խիզախորեն

քաջ- քաջաբար

Թողնել մեկնաբանություն