Posted in մայրենի 6-1

Մայրենի

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել

1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց: Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տախտկալի էր ձայնը, որով Մուհամեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

2. Երբեմն, երբ ընկնում էր խառնիճաղանճ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորրություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք ՝ խոնարհ, բայց արժանապատիվ: Կրծքից արձակելով զղջման հառաչանք ՝ խորհում էր, որ իր ապօրինի զգացումներով ոտնահարում էր մի անբասիր աղջկա անուն:

3. Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փրփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի ալիքները: Արևը ոսկեվորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրցը: Թվում էր ՝ գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարե մի հեծյալ և սրընթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

4.Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազօծ փշատենու երկար վարսերը, արբեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղձը ՝ պճրուհու նազանքով ուղղելով մրգերի ծանրության տակ խոնարհած ճյուղերը: Արթնացան ծաղիկները ` գինարբուքը, սուսամբարը, վարդը:

5.Որպեսզի թյուրիմացություն չլիներ, տեղեկանքն ուղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելով բազմաթիվ մատնահետքեր են աներևութացել նրա շուրջը ՝ դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտտանք գործադրող զինվորների և այն մեղկ պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուղթը: Զգացման այդ թրթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սառցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կծկված փայտաշեն քողտիքի դուռը:

Թողնել մեկնաբանություն