Posted in Կենսաբանություն

Կենսաբանություն

  • Ջրիմուռների մասին
  • բազմացումը
  • բազմաբջիջ ջրիմուռի բազմացումը , ջրիմուռների բազմազանությունը
  • Լրացուցիչ առաջադրանք սովորել դասագրքից էջ 42-45
  • Ջրիմուռներ (լատ.՝ Algae), ստորակարգ, ավտոտրոֆ սննդառություն, քլորոֆիլ պարունակող բույսերի էկոլոգիական խումբ են, որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում, որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։ Ջրիմուռները հարմարված են ցամաքային կյանքին, հանդիպում են հողում, ծառերի կեղևի վրա։ Ջրիմուռները, որպես էկոլոգիական խումբ համախմբված են ըստ իրենց ապրելակերպի։Ջրիմուռների չափսերը տատանվում են 30-50 մետրի սահմաններում (Լամինարիա, քլորելա, սարգասում։
  • Ջրիմուռները բազմանում են երեք ճանապարհով՝ վեգետատիվ, սեռական և անսեռ։Վեգետատիվ բազմացումը միաբջիջ ջրիմուռների մոտ կատարվում է կիսման ճանապարհով՝ թելանման ջրիմուռների թալոմի ֆրագմենտացիայի միջոցով, այսինքն, առանձին հատվածների մասնատման, պաշարանյութով հարուստ մասնագիտացված հաստապատ բջիջների՝ ակինետների և ավելի զարգացած ջրիմուռների մոտ միաբջիջ կամ բազմաբջիջ պալարիկների միջոցով։
  • Անսեռ բազմացումը իրականացվում է սպորների, զոոսպորների (մերկ մոնադային բջիջներ) և ապլանտոսպորների (անշարժ սպորներ, կոկոիդ բջիջներ) միջոցով։ Գաղութային օրգանիզմների մոտ անսեռ բազմացման արդյունքում առաջանում է դուստր գաղութ։
  • Սեռական բազմացման ժամանակ միաձուլվում են գամետանգիումներում ձևավորված երկու սեռական բջիջներ՝ գամետներ, որի հետևանքով առաջանում է զիգոտ
  • Լրացուցիչ աշխատանք
  • Գտնել հետաքրքիր տեղեկություններ ջրիմուռների վերաբերյալ, որտեղ և ինչպես են օգտագործվում ջրիմուռները, պատրաստել ուսումնական նյութ։
  • Ջրիմուռները մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Դրանք ֆոտոսինթեզի շնորհիվ ջուրը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում են թթվածնով, ինչպես նաև սնունդ են ծառայում ջրում ապրող կենդանիների համար: Մարդը նույնպես օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում: Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն: 
  • Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:
  • https://youtu.be/wk5wIPrcS18

Թողնել մեկնաբանություն