Posted in Աշխարագրություն

Աշխարագրություն

1986 թվականի ապրիլի 26-ին, ժամը 01:23:47-ին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկում պայթյուն է որոտացել, որը ամբողջությամբ ավերել է ռեակտորը։ Էներգաբլոկի շինությունը մասնակի փլուզվել է, որի ընթացքում երկու մարդ է մահացել։ Տարբեր աշխատասենյակում և տանիքի վրա հրդեհ է բռնկվել։ Արդյունքում ակտիվ զոնայի մնացորդները բարձր ջերմաստիճանից հալվել են, հալեցված մետաղի, ավազի, բետոնի և վառելիքի մասնիկների խառնուրդը տարածվել է ռեակտորի տակ գտնվող շինություններով[6][7]։ Վթարի արդյունքում տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում շրջակա միջավայր, այդ թվում նաև ուրանի, պլուտոնիումի, յոդ-131-ի (կիսատրոհման պարբերություն — 8 տարի), ցեզիում-134-ի (կիսատրոհման պարբերություն — 2 տարի), ցեզիում-137-ի (կիսատրոհման պարբերություն — 30 տարի) ստրոնցիում-90-ի (կիսատրոհման պարբերություն — 28 տարի) իզոտոպները։

Թողնել մեկնաբանություն