Posted in քիմիա

Քիմիա

Առաջադրանք 1.

ա) Չափիչ գլանի օգնությամբ վերցրեք 25 մլ ջուր և հաշվե՛ք ջուր նյութի քանակը (մոլ) այդ չափաբաժնում: Ջրի խտությունն ընդունեք 1q/L:

բ) Հաշվե՛ք մեկ մոլ քանակով ջուր նյութի ծավալը։ Չափիչ գլանի օգնությամբ չափե՛ք ջրի այդ ծավալը։

գ) Լաբորատոր կշեռքով կշռեք մեկ մոլ գլիցերին և չափիչ գլանի օգնությամբ չափե՛ք նրա ծավալը։ Համեմատե՛ք մեկական մոլ քանակով գլիցերինի և ջրի ծավալները և զանգվածները։

Հաշվե՛ք մոլեկուլների թիվը մեկ մոլ քանակով ջրում և գլիցերինում:

Հաշվե՛ք գլիցերինի խտությունը՝p (գ/մլ):

Առաջադրանք 2.

Հաշվե՛ք 0,1 մոլ, 0,5 մոլ, 1 մոլ և 2 մոլ քանակներով սոդայի զանգվածները, այդ չափաբաժինները կշռե՛ք լաբորատոր կշեռքով։ Յուրաքանչյուր չափաբաժինը լուծեք 200 մլ ջրում, չափիչ գլանով չափեք լուծույթների ծավալները և համեմատե՛ք դրանք:

Կազմե՛ք հաշվետվություն: Ձեր եզրակացությունները գրանցե՛ք լաբորատոր բաժնում։

Թողնել մեկնաբանություն