Posted in Без рубрики

Պատմություն

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Սկզբնավորվեց և զարգացավ արդյունաբերական արտադրությունը, ձեռքի աշխատանքներն փոխարինվեցին մեքենաներն ու սարքավորումները։

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։Հասարակական կյանքում մեծացավ տեխնիկայի և գիտության դերը։Զարգացած երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Ավատատիրական հասարակական հարաբերություններին փոխարինելու էր գալիս ժողովրդավարությունը։ Սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակությունը։ Հաճախակի դարձան հեղափոխությունները։ Նոր դարերին բնորոշ էր նաև ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը և ազգային պետությունների ստեղծումը։ Ազատ մրցակցության կապիտալստական հասարակությունը Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում հասնելով բարձր զարգացման, մտնում է մոնոպոլիստական կապիտալիզմի փուլը։ Այժմ արդեն տնտեսական զարգացումը որոշվում է ոչ թե առանձին ձեռնարկատերերի մրցակցությամբ, այլ արդյունաբերական և ֆինանսական միավորումների տնտեսական գործունեությամբ։ Մեծ չափերի հասան Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում։

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Ժողովուրդ-Որևէ պետության հպատակների ամբողջությունը:

Ազգ-Տոհմ, սերունդներ

3.Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում-մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

1․Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաներով և սարքավորումներով, որը բարձրացրեց աշխատանքի արտադրողականությունը, արհեստանոցներին փոխարինեցին մանուֆակտուրաները, այնուհետև՝ մեքենագործարանային արտադրությունը։

2․ Ավելացավ խոշոր քաղաքների թիվը։

3․ Բարձրացավ բնակչության կենցաղային և կրթական մակարդակը։

4․ Մեծացավ գիտության և տեխնոլոգիայի դերը։

5․ Զարգացավ գյուղատնտեսությունը՝ ստեղծվեցին շարքացաններ, նոր սերմատեսակներ, որոնց արդյունքում համեմատտաբար ավելի շատ բերք էր ստացվում։ Զարգանում էր անասնապահությունը։

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ եղան: Զարգացան երկրները:Ավելացել էին աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Քաղաքների աճին և զարգացմանը նպաստեցին գյուտերը, քանի որ տարբեր տեխնիկաների շնորհիվ կյանքն ավելի էր հեշտացել։Գյուղում գերբնակչություն էր։Գյուղատնտեսությունը զարգացել էր, քանի որ ավելի հեշտ էր դարձել աշխատել։ Բազմաթիվ աշխատատեղեր էին բացվել, որտեղ մարդիկ կարող էին աշխատել։Այդպես զարգացավ և աճեց քաղաքը և բնակչությունը։

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ, քանի որ մարդիկ սկսեցին մտածել, հնարել նոր գյուտեր։Մտածեցին, որ կարելի է ստեղծել նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ, որպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի։

Թողնել մեկնաբանություն