Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա

1․ Ի՞նչ է ուսումնասիրում դինամիկան։

Դինամիկա մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։

2.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

3.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Անկարգելորդը (պարաշյուտիստը)վայրէջքիվերջումշարժվումէհավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:

Advertisement

null

4.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ մարմնի շարժման հետագիծն ուղիղ գիծ է, և մարմինը միշտ շարժվում է նույն ուղղությամբ՝ կամայական հավասար ճանապարհներ կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:

5.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Մարմինը գտնվում է դադարի վիճակում:

6․Բերեք օրինակ, որն ապացուցում է, որ Նյուտոնի առաջին օրենքը հաշվարկման ոչ բոլոր համակարգերում է ճիշտ:

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:  

Շարժվող մարմինն իր արագությունը չի փոխում այնքան ժամանակ քանի դեռ նրա վրա այլ մարմիններ չեն ազդել:

8.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:

a=F/m,F=ma

9.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:

10. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

— մարմնի արագացումը կախված է նրա վրա ազդող ուժից, 

մարմնի վրա ազդող ուժը կախված է նրա արագացումից:

Posted in պատմություն

Պատմություն

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ): Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները: Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն):

2.Տալ այս բառերի բացատրությունը :

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն-Հավատ է նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ

Կախարդություն-Հավատ է նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ

Ոգեպաշտություն-Հավատ է որևե մարմնից մեջ ամփոփաց կամ ինքնուրույն գործող գերբնական հոգիների նկատմաբ 

Բնապաշտություն-Հավատ է նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ

Տոտեմիզմ-Հավատ է կեդանու, բույսի, երեվույթի հանդեպ որից պատկերացմաբ ծագում է տվյալ տոհմը

Ֆետշիզմ-Առաարկաների պաշտամունքային տարբեր իրերի գերբնական հատկություների նկատմաբ հավատն էր։

Անիմիզմ-Հավատ է որևե մարմնից մեջ ամփոփաց կամ ինքնուրույն գործող գերբնական հոգիների նկատմաբ