Posted in Աշխարագրություն

Աշխարագրություն


1.Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Հարավային Եվրոպան հաճախ անվանում են Միջերկրական Եվրոպա, քանի աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ երկրների մեծ մասը մուտք ունի դեպի Միջերկրական ծով: Ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, սակայն կլիման միշտ եղել է բարենպաստ:

2.Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը։

Զարգացած է բուսաբուծությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը: Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան նպաստավոր պայմաններ:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու


1. Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

Երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով: Տղան սիրում էր երեկոյան ժամերին դուրս գալ և երկնքի աստղերին հետևել։ 

Նրա ամենամեծ երազանքը աստղադիտակ ունենալն էր, որ ավելի մոտիկից բացահայտեր մոլորակները, աստղերն ու տիեզերական այլ գեղեցկությունները։ Տղան երկնքին երկար նայելուց հետո ննջեց խոտերին։ Մի երազ տեսավ, որ աստղագիտության համալսարան էր գնում արդեն, շատ ու շատ բաներ էր ուսումնասիրել տիեզերքից։ Պատրաստվում էր մի քանի ամսից թռիչք անել դեպի տիեզերք։ Շատ անհամբեր էր, վայրկյաններ էր հաշվում, թե երբ է գալու այդ օրը։ 

Երկար ժամանակ անց տղան արթնացավ։ Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

2. Դպրոցական կյանքից մի դեպք պատմիր՝

ա) ամեն ինչ և ամեն մեկին մանրամասն նկարագրի՛ր, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրի՛ր և հետևությո՛ւն արա, գրիր նաև, թե ուրիշներն ի՞նչ հետևություն արեցին։

բ) շատ համառոտ պատմի՛ր՝ որպես անեկդոտ:

3. Ըստ տրված տեղեկության` մի պատմվածք գրի՛ր:

Մինչև օրս հայտնի երկրաբանական քարտեզներից ամենահինը Թուրինի թանգարանում է պահվում: Մ. թ. ա. տասներկուերորդ դարում, Ռամզես Չորրորդ փարավոնի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել:

Վերջերս ամերիկյան մի համալսարանի երկրաբաններ քարտեզը նրա վրա նշված վայրի հետ են համեմատել:  Պապիրուսի վրա Նեղոսից դեպի արևելք ընկած անապատային շրջաններում, բարձր բլուրների միջև, մեր ժամանակներում արդեն չորացած գետի հուն է գծված: Կարմիր, սև, դարչնագույն և սպիտակ գույներով մետաղի, քարի և այլ օգտակար հանածոների հանքերն են նշված:

Մի օր դպրոցից եկա տուն, և սկսեցի պատմել պապիկիս, որ այսօր քարտեզների մասին է մեր ուսուցչուհին մեզ պատմել։ Պապիկս հարցրեց․

— Իսկ դու գիտե՞ս, թե որն է ամենահին քարտեզը։

— Ոչ, այդ մասին չանդրադարձավ ուսուցչուհին, կարող ե՞ս դու պատմել։

— Իհարկե, կարող եմ։

Հիմա մոտավոր հիշեմ պապիկիս խոսքերն ու պատմեմ ձեզ։

Երկրաբանական քարտեզներից ամենահինը կազմվել է Մ.թ.ա. տասներկուերորդ դարում։ Դա եղել է Եգիպտոսում Ռամզես Չորրորդ փարավոնի ժամանակ։ Այդ քարտեզը պատրաստել էին պապիրուսից, որտեղ նշված են Եգիպտոսի տարածքները։

Քարտեզը ուսումնասիրել են ամերիկյան մի համալսարանի երկրաբաններ։ Այնտեղ նշված էին Նեղոսից դեպի արևելք ընկած անապատային շրջանները։ Քարտեզի վրա նաև գույներ էին նշված, դրանք ցույց էին տալիս օգտակար հանածոների` քարի, մետաղի հանքերը։ Այն պահպանված է Թուրինի թանգարանում։