Posted in English

English

What are some sports you like watching? Why?

Football because I like it

What are some sports you dislike watching? Why?

American football

Do you play any sports? If so, which ones?

Yes footbal l

Would you like to learn how to play a sport or do an activity? What would you like to learn?

Yes tennis

Why are sports so popular?

Because they are viewed much

Do you know of any interesting or strange sports or activities?

Yes ping pong

What two sports would you like to mix?

Football and basketball

Do you prefer to watch sports or play them? Why

Both because interested

What do you think is the most dangerous sport?

American football

Posted in հանրահաշիվ

Հանրահաշիվ

Տնային աշխատանք․

1)

ա) Մի թիվը 6-ով մեծ է մյուսից: Այդ թվերի գումարը հավասար է 40-ի: Գտեք այդ թվերը:

40-6=34

34:2=17

17+6=23

բ) Մի թիվը 15-ով փոքր է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 23 է:

23-15=8

8:2=4

15+4=19

2) Մի թիվը 7-ով մեծ է մյուսից: Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 6 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 31: Գտեք այդ թվերը:

31-7=24

24:8=3

7+3=10

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Ներկայացրո՜ւ գրաբարը, միջին հայերենը և աշխարհաբարը։

Հայոց լեզուն անցել է զարգացման երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար։Գրաբարը հայոց հին գրական լեզուն է։ Գրաբարը որպես այդպիսին ընդգրկում է հիմնականում 5-12-րդ դարերը ։Գրաբարը համարվում է աղոթքի լեզու, այն անաղարտ է: Եկեղեցական ծեսերը հասկանալու, արդի հայոց լեզվի նրբություններն ընկալելու համար շատ կարեւոր է ծանոթ լինել գրաբարին: Միջին հայերենը որպես այդպիսին ընդգրկում է հիմնականում 12-16-րդ դարերը:  Միջին հայերենը, այսպիսով, իր բարբառային հիմքով տարբեր էր գրաբարի բարբառային հիմքից, և սա էլ ավելի բացահայտ դարձրեց նրա տարբերությունը գրաբարից: Գրաբարն այլևս խոսակցական հիմքեր չուներ, իսկ միջին հայերենը հենց այն լեզուն էր, որով խոսում էր ժողովուրդը։ Նոր հայերենը կամ աշխարհաբարը ընգրկում է 17-րդ դարից մինչ մեր օրերը։ Աշխարհաբար, միջին հայերենի անմիջական շարունակություն,այն ժողովրդական հայերեն լեզուն, որ բարձրացել է գրական մակարդակին:

2. Գրիր «Թարգմանչաց տոնի » մասին։

Յուրաքանչյուր հայ մարդ` մեծահասակ թե դպրոցական, գիտի Ս. Մեսրոպ Մաշտոցի և Ս. Սահակ Պարթևի անունները։ Հայ Առաքելական Եկեղեցին նրանց դասել է սրբերի շարքը՝ անվանելով սուրբ թարգմանիչ վարդապետներ: Սուրբ թարգմանիչ են անվանվել նաև նրանց աշակերտներ Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Մովսես Խորենացին, Կորյունը, Դավիթ Անհաղթը, Ղազար Փարպեցին և ուրիշներ, ինչպես նաև Գրիգոր Նարեկացին ու Ներսես Շնոր հալին: 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը։ Դրանից հետո Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը Հայաստանում բացեցին հայալեզու բազմաթիվ դպրոցներ։Մաշտոցն ու իր աշակերտները գրերի ստեղ ծումից անմիջապես հետո կատարեցին հայոց լեզվով առաջին թարգմանությունը։ Աստվածաշն չի «Առակներ» գրքից թարգմանված հատվածն սկսվում է «ճանաչել իմաստությունն ու խրատըիմանալ հանճարի խոսքերը» նախադասությամբ: Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի բազմաթիվ աշակերտներ հմտացան թարգմանական գործի մեջ: Իրենց ուսուցիչների հետ նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը։ Աստվածաշնչի թարգմանությունն այնքան կատարյալ էր, որ նրա որոշ մասերը համար վում են «Թարգմանությունների թագուհի»: Թարգմանվեցին անտիկ շրջանի և ժամանակի լավագույն հեղինակների ստեղծագործությունները։ Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ թարգմանիչների կամ Թարգմանչաց տոնը սովորաբար նշվում է հոկտեմբեր ամսին։ Տոնելով սուրբ թարգմանիչների հիշատակը՝ մենք ձգտում ենք արժանին մատուցել նրանց կատարած մեծ գործին։ Տոնի օրը հազարավոր մարդիկ են հավաքվում Օշական գյուղում և մեծ հանդիսավորությամբ նշում Թարգմանչաց տոնը։ Այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցը։ Նրա գերեզմանը գտնվում է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի տակ: Այն սրբազան ուխտավայր է բոլոր հայերի համար։ Օշականում է գտնվում նաև հայոց այբուբենին նվիրված հուշարձանը:

Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա

1. Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:

Երբ գնդակը գլորվում է դեպի մեզ և մենք արագ վազելով` այն հարվածում ենք, այդ ժամանակ և՛ մեր կոշիկն է դեֆորմացվում, և՛ գնդակը, բայց գնդակը ավելի շատ, քանի որ այս դեպքում մենք գնդակից ավելի արագ էինք շարժվում դեպի այն և մեր մարմնի կշիռը ավելի մեծ է:

2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը քարի վրա , թե՞ հակառակը։

Զինվորի բռունցքի և քարի փոխազդեցության ուժերը մոդուլով հավասար են, բայց, քանի որ բռունցքը ավելի մեծ արագություն է ձեռք բերում, քարը կոտրվում է, իսկ բռունցքը` թեթև դեֆորմացվում:

3․ Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում մագնիսին։

4. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

5. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

Հորիզոնական հենարանի վրա որևէ մարմինը ազդում է որոշակի ուժով և հենարանը մարմնի վրա ազդում է մի ուժով, որը մոդուլով հավասար է մարմնի կշիռին և ուղղված է նրան հակառակ:

6. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի մոդուլների, ուղղությունների և կիրառման կետերի մասին:

Ազդող և հակազդող ուժերի մոդուլիկները հավասար են և նրանց ուղղությունները միմյանց հակառակ են:

7. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

Հնարավոր չէ, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն, որովհետև նրանք կիրառված են տարբեր մարմինների վրա:

8. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

Հնարավոր չէ, քանի որ ճահիճը քաշում է նրան դեպի ներքև, իսկ ինքն իրեն պակաս զանգվածով քաշում է վերև` ուղղությունները հակառակ են, բայց ուժերի մոդուլները հավասար չեն:

9. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության ու հակազդեցության ուժերը:

10. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդյոք սայլակը:

Այո, որովհետև ուժերի մոդուլները հավասար չեն և մագնիսի մարմնի կշիռը ավելի փոքր է, քան սայլակինը