Posted in պատմություն

Պատմություն

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728


 
 Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:


 Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է:

Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ:

Ես ընտրեցի այս հատվածները, քանի որ կարելի է ասել Լոկը ուզում է բացատրել, որ քո ամեն մի փորձից առաջանում է գաղափարներ և ամեն մեկս ել հավասար ենք։

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/

Ըստ Լոքի ասելով նա նկատի ունի, որ մարդիկ իրար հավասար են, ես համամիտ եմ նրա ասածի հետ մենք կարող ենք իրար հավասար չլինենք սյոցալական կյանքով մարդկանց կեսը աղքատ է իսկ մարդկանց կեսը հարուստ մենք միայն այդ դեպքում հավասար չենք բայց ամեն մեկսել ունենք մի կյանք և ամեն մեկս ել ապրում ենք նույն աշխարհում։


Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

1.Մարդը պետք է լինի հոգատար, բարի, ջերմ

2.Մարդը պետք է լինի կրթված, գրագետ և քաղաքակիրթ

3.Մարդը պետք է հարգի մեծերին ոչ միայն մեծերին այլ նարև ուրիշներին։

4.Մարդը պետք է սիրալիր լինի որպիսի հաճելի լինի շբվելը։

5.Պետք է օգնել նրանց, ովքեր ունեն օգնության կարիք

6.Մարդը պետք է ընկերասեր լինի։

7.Մարդը պետք է հոգետար լինի

8.Մարդը պետք է ինքակրթությամբ զբաղվի

9.Մարդը պետք է բարեգորճ լինի։

10.Մարդը պետք է Հայրենասեր լինի

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

Իմ գրածները և այս տողերը շատ տարբերություն չունեն կարելի է ասել, որ ես գրեցի այս տողերի կարճ տարբերակը։

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Ես համաձայն եմ այս մտքերի հետ քանի որ ամեն ինչ պատահաբար չի լինու ամեն բանը ունենում է իր պատճառը եթե մարդը զգտում է մի բանի ուրեմն դա կատարվում է։

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:

Թոմաս Ջեֆերսոնն ուսումնասիրել է Ջոն Լոկի, Շառլ Մոնտեսքյուի, Ժան-Ժակ Ռուսսոյի և ուրիշների աշխատությունները: 1769–74 թթ-ին եղել է Վիրջինիայի նահանգի Օրենսդրական ժողովի պատգամավոր: 1775 թ-ին ընտրվել է Անգլիայից հյուսիսամերիկյան գաղութների անկախացման որոշում ընդունած Մայրցամաքային կոնգրեսի պատգամավոր: 1776 թ-ին պատրաստել է Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել է նույն տարվա հուլիսի 4-ին (այդ օրն ԱՄՆ-ում նշվում է որպես երկրի անկախության օր), և ԱՄՆ-ն անկախացել է Անգլիայից: Կարլ Մարքսն այն անվանել է «մարդու իրավունքների առաջին հռչակագիր»: Ջեֆերսոնը մասնակցել է Վիրջինիայի հասարակական կարգի ժողովրդավարացման գործընթացին: 1786 թ-ին նա առաջարկել է օրենքի նախագիծ՝ կրոնական ազատության մասին, համաձայն որի՝ անգլիկան եկեղեցին զրկվել է պետական կրոնի արտոնություններից, իսկ ԱՄՆ-ի 1787 թ-ի 2-րդ սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատվել է պետությունից: 1779–81 թթ-ին Ջեֆերսոնն ընտրվել է Վիրջինիայի նահանգապետ: 1785–89 թթ-ին դեսպանորդ էր Փարիզում, եղել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ականատեսն ու համակիրը: 1790–93 թթ-ին Ջորջ Վաշինգտոնի առաջին կառավարության պետական քարտուղարն էր. վարել է հեղափոխական Ֆրանսիային քաղաքական, դիվանագիտական և նյութական օգնություն ցուցաբերելու քաղաքականություն: 1796 թ-ին Ջոն Ադամսի կառավարության փոխնախագահն էր, 1801–09 թթ-ին՝ ԱՄՆ-ի նախագահը: Վարել է չափավոր քաղաքականություն, վերացրել է իր նախորդի հետադիմական օրենքները, կրճատել բանակն ու նավատորմը, պետական ապարատը: 1803 թ-ին Ֆրանսիայից գնել է Լուիզիանայի նահանգը, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ (1808–09 թթ.): 1809 թ-ին Ջեֆերսոնը հեռացել է քաղաքական կյանքից ու զբաղվել գիտական աշխատանքով: 1819 թ-ին հիմնադրել է Վիրջինիայի համալսարանը, որը գլխավորել է մինչև կյանքի վերջը: Ջեֆերսոնը XVIII դարի Լուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից է, հասարակական հարաբերություններում ընդունել է բնական իրավունքի տեսությունը: Կարծում էր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, պետություններն ստեղծվում են մարդկանց «կյանքի ազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքն ապահովելու համար:

Բե՛նջամին Ֆրա՛նկլին (անգլ.՝ Benjamin Franklin, հունվարի 17, 1706[1][2][3][…], Բոստոն, Սաֆֆոլկ շրջան[4] — ապրիլի 17, 1790[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն[5]։ ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

Թողնել մեկնաբանություն